Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել փարանջայի արգելքին
INTERNATIONAL NEWSՇվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող մուսուլմական հանդերձանքի արգելքի մասին օրինագծին: Նիքաբը, փարանջան, բուրկինին եւ չադրաներն արգելող օրինագծին կողմ է արտահայտվել 88 պատգամավոր, դեմ՝ 87-ը, հայտնում է BBC-ն:
Դեմքը ծածկող հագուստն արգելող օրինագծի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Վալտեր Վոբմանն է: Նրա կարծիքով՝ արգելքը կօգնի պահպանել Շվեյցարիայի ազգային մշակույթը եւ կօգնի պաշտպանել երկիրը արմատական իսլամից:
Երկրում անցկացված հարցումների համաձայն՝ օրինագիծը պաշտպանում է հարցվածների 71 տոկոսը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



