«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունն Ադրբեջանում բացում է ուղղաթիռների վերանորոգման կենտրոն
INTERNATIONAL NEWSHaqqin.az պորտալի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում ստեղծում են «Մի-8/17» տիպի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն:
Կողմերը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են այսօր Բաքվում մեկնարկած ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության տարածած հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանն ԱՊՀ տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների առանցքային շահագործողներից է:
Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը: Հետագայում մենք ծրագրում ենք ընդլայնել Ադբեջանում ուղղաթիռների վերանորոգման մեր կենտրոնի հնարավորությունները և իրականացնել ռուսական արտադրության մարտական ուղղաթիռների վերանորոգում: Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքի մեջ են»:



