Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրել է օդային հարձակման սցենարով ուսումնավարժություն

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի, նույն վարչական շրջանի «Պատանի երկրապահ» ակումբի, մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի կողմից սեպտեմբերի 27-ին անցկացվեց «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նար նշված է. «Ուսումնավարժության նպատակներն էին՝

• ստուգել հակառակորդի օդային հարձակման ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել դրանց գործնական հմտությունները. 
• կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի հասարակական կարգի պահպանման, առաջին օգնության, հակահրդեհային, փրկարարական օղակները, «Պատանի երկրապահ» ակումբի հակահրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման, կապի խմբերը և 11 նմանակողներ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր մարզադպրոցի ակրոբատիկայի վարչական շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան պայմանական վիրավորներ:

Ուսումնավարժությունը մեկնարկեց «Օդային տագնապ» ազդանշանով, ինչից հետո մարզադպրոցի աշխատակիցները և մարզիկները նկուղային հարկի 2-րդ պահեստային ելքով շենքից տարհանվեցին հարակից հրապարակ: Մինչ փրկարարական ուժերի ժամանումը` մարզադպրոցի և ԵԿՄ կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Հետախուզության արդյունքում պարզվել էր, որ «ռմբակոծության» հետևանքով փլուզված շենքում արգելափակվել է 8 մարդ և կա 3 «տուժած»: Հրշեջ-փրկարարները և պատանի երկրապահի փրկարարական խումբը միասին բացեցին շենքի փլուզված մուտքը և պատգարակներով տարհանեցին տուժածներին:

Մարզադպրոցի ՔՊ բժշկական կազմավորումը տուժածներին ցուցաբերեց առաջին օգնություն, որից հետո տուժածներին տեղափոխեցին մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ կապիտան Ա. Գևորգյանընշեց.
-Այսպիսի վարժանքներն արտակարգ իրավիճակներում հասարակության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակունեն: Այս վարժանքն առանձնանում էր պատանի երկրապահների մասնակցությամբ, ովքեր այսօր ներգրավված էին հրդեհաշիջմանաշխատանքներում և կատարեցին բոլոր առաջադրանքները:

Ուսումնավարժությանը հետևող ԵԿՄ «Շենգավիթ» բաժանմունքի պետ Գ. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻ նախարարությանը միջոցառման կազմակերպման համար և դրական գնահատելով պատանի երկրապահների պատրաստվածությունը` հորդորեց նրանց խորացնել արտակարգ իրավիճակներում պատրաստվածության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները»:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine