Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

SOCIETY

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։:

Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է պարոն Լը Ռուին և պատվիրակության մեջ գտնվող մի շարք խորհրդարանականների Երևանում մեկ տարի առաջ կայացած հանդիպումից հետո կրկին հյուրընկալել, ուրախ է նաև պատվիրակության կազմում տեսնել առաջին անգամ Հայաստան այցելած պատգամավորների:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրանց համոզմամբ, ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական բարեկամությունն ու լավ հնարավորություն են՝ տեղում անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

«Ֆրանսիայի պարագայում այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և նաև Լեռնային Ղարաբաղ: Ընդհանրապես, վերջին տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները նոր որակ են ստացել՝ նշանավորվելով երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր ոլորտներում»,-գոհունակությամբ նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևորագույն բաղկացուցիչ է միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում իրենց նշանակալի ավանդն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Պատգամավոր Բրյունո լը Ռուն Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները: Նա ևս գոհունակությամբ է նշել, որ տարբեր մակարդակներում հաճախակի դարձած երկկողմ հանդիպումները մշտապես աչքի են ընկել արդյունավետությամբ՝ հանդիպումից հանդիպում նախանշելով համագործակցության նոր եզրեր:

Ֆրանսիացի պատգամավորները կարևորել են նաև այցելությունը Լեռնային Ղարաբաղ և շեշտել, որ լինելով խորհրդարանականներ, իրենց առաքելությունն ու անմիջական պարտականությունն են համարում տեղում ծանոթանալ իրավիճակին, շփվել մարդկանց հետ և այդ ամենի արդյունքում ձևավորված իրենց պատկերացումները, տեսածն ու լսածը փոխանցել նաև գործընկերներին: Ըստ նրանց, Ֆրանսիան շահագրգռված է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի լուծման համար շարունակվեն երկխոսությունն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացը, և իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ ևս այդ նպատակին են ծառայում:

Հանդիպման ժամանակ հյուրերը ՀՀ Նախագահին խնդրել են հակիրճ ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու այդ բարեփոխումների նպատակը: Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ, իր համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation