Սուջուխի բաղադրատոմսը և պատրաստման գաղտնիքը
LIFEԲաղադրամասեր
-
20 լ շիարային՝
-
2.2 կգ 2- րդ տեսակի ալյուր,
-
4 լ ջուր,
-
2.5 - 3 կգ ընկույզի միջուկ,
-
500 գ փշատի ալյուր,
-
3.5 կգ մեխակ,
-
5 գ դարչին,
-
4 գ հիլ
Պատրաստման եղանակը
-
Ալյուրը քիչ քանակությամբ ջրով բաց անել, մաղով քամել, աստիճանաբար լցնել թանձրացած շիրայի մեջ և եփելը շարունակել մինչև ժելեակերպ զանգված ստացվի։ Եփելը ավարտելուց 10 րոպե առաջ այդ զանգվածի մեջ գցել ծեծած դարչինի, մեխակի և հիլի խառնուրդ։
-
Ընկույզի կիսած միջուկը շարել 80 սմ երկարության թելին, կախել պարանից և մի քանի օր չորացնել:
-
Ընկույզի շարանները ընկղմել տաք զանգվածի մեջ և նորից պարանից կախել, շարանների տակ ամաններ դնել կաթացող զանգվածի համար։ 30 րոպե անց ընկույզի շարանները նորից ընկղմել զանգվածի մեջ և փոխադրել ստվերոտ տեղ։
-
10 - 12 օր չորանալուց հետո սուջուխը կտրտել 20 սմ երկարությամբ կտորներով և վրան ցանել փշատի ալյուր, դարչին, մեխակ և հիլ:



