Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ վարչապետը Մարտունիում ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի սկզբունքները

SOCIETY

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Մարտունիում հրավիրել է խորհրդակցություն՝ շրջանի պատասխանատուների ու համայնքապետների հետ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման փուլերն Արցախում և նախորդ տարիներին կատարված քայլերը: Նա հիմնական գծերով նշել է հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին:

«Այս հայեցակարգը սահմանելու է գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման սկզբունքներն ու պայմանները, այդ պատճառով ցանկանում ենք լայն հանրային ու փորձագիտական քննարկման միջոցով ապահովել լավագույն մոդելի ընտրությունը և իրագործումը: Այն ընդգրկելու է թե՛ գյուղատնտեսության կազմակերպման, թե՛ պետական աջակցության ցուցաբերման և թե՛ հարակից այլ ուղղություններ»,- ասել է վարչապետը և հավելել, որ այդ ամենի հիմքում դրվելու է հողի գիտելիքահեն մշակությունը: 

Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվեն համապատասխան գիտելիքներ ունեցող անձինք, քանի որ փորձը ցույց է տվել, որ տարիների ընթացքում ոլորտում կրած վնասները հիմնականում ոչ գրագետ մշակության արդյունք են: Այդ նպատակով, ըստ Ա. Հարությունյանի, առաջիկայում գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվեն մասնագիտական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարչապետը նշել է, որ պետական քաղաքականությունը ևս ավելի խիստ է դառնալու, և աջակցություն է տրամադրվելու այն քաղաքացիներին, ովքեր գ յուղատնտեսությամբ զբաղվելիս պահպանելու են անհրաժեշտ ագրոկանոնները:
Ա. Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի տնտեսությունը ևս համաշխարհային տնտեսության ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում, և տեղական ապրանքն արտահանելու համար պետք է բոլոր առումներով մրցունակ լինի: «Գյուղմթերքի արտադրության կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհին կառավարությունը շարունակելու է աջակցել ֆերմերներին: Դրան զուգահեռ, մենք հրաժարվելու ենք ազդել գնագոյացման վրա. աստիճանաբար ազատ շուկայական հարաբերություններն են ձևավորելու հաահատիկի իրական գինը»,- ասել է Ա. Հարությունյանը և կոչ արել համատեղ քննարկել առկա բոլոր հարցերը, որպեսզի նախանշված պայմաններով աշխատելու համար խնդիրներ չլինեն: 

Ներկաներից շատերը ողջունել են վարչապետի ներկայացրած առաջարկները և նշել, որ պատրաստ են մասնակցել հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ գործադիր իշխանության ղեկավարի ներկայացրած մեթոդների շահավետությունն արդեն տեսանելի է առանձին տնտեսվարողների մոտ, և, համապատասխան պայմանների տրամադրման դեպքում, իրենք ևս պատրաստ են այդ եղանակներով աշխատել:

Հանդիպումից հետո, վարչապետը, մի շարք տնտեսվարողների ուղեկցությամբ, այցելել է նրանց կողմից արդի միջոցներով մշակվող ծխախոտի դաշտեր ու նռան այգիներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League