Ադրբեջանում հանրաքվեն ավարտվել է. նախագահի լիազորություններն ավելացվել են
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 26-ին երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջաական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազաիր Փանախովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 69.7 տոկոսը:
Համաձայն ներկայացված տվյալների` Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա երկարաձգելու կողմ է արտահայտվել քվեարկողների 91.2 տոկոսը, փոխնախագահների ինստիտուտի ներդրմանը կողմ է 89 տոկոսը, պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելուն կողմ է 88.3 տոկոսը, նախագահի ընտրության ժամանակ տարիքային սահմանափակմանը` 91 տոկոսը:
Ադրբեջանի քաղաքացիները նաև երկրի նախագահին տվել են խորհրդարանը ցրելու իրավունք. այդ փոփոխության օգտին է քվեարկել 87,4 տոկոսը:
Ադրբեջանում հանրաքվեն ընթացել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, ընտրական «կարուսելների» բազմաթիվ դեպքեր:
Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը հանդես էր եկել Ադրբեջանի սահմանադրության մեջ նախատեսվողփոփոխությունների խիստ քննադատությամբ: Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որներկայացված փոփոխությունները խախտում են իշխանությունների հավասարության սկզբունքն < /i>ու աննախադեպլիազորություններ տալիս երկրի նախագահին:



