ԱՄՆ-ի ընտրություններում Քլինթոնին պաշտպանում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական իր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ ճնշող առավելություն ունի Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին վկայում են Morning Consult ընկերության կողմից անցկաց ված համազգային հարցման արդյունքները:
Նախկին պետքարտուղարի օգտին մտադիր Է քվեարկել լատինամերիկյան ծագում ունեցող ամերիկացիների 54 տոկոսը եւ աֆրոամերիկացիների 75 տոկոսը: Թրամփի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ իսպանախոս ընտրողների 20 տոկոսը եւ սեւամորթների միայն 7 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ Թրամփը վստահորեն առջեւից Է ընթանում ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում, որի ներկայացուցիչների 44 տոկոսը հայտարարել Է, որ մտադիր Է իր ձայնը տալ միլիարդատեր թեկնածուին՝ Քլինթոնի կողմնակիցների 33 տոկոսի համեմատությամբ:
Բոլոր ընտրողների հաշվառմամբ, սեպտեմբերի 22-ից 24-ն անցկացված հարցման համաձայն, Թրամփը Քլինթոնին գերազանցում Է ընդամենը 1 տոկոսով՝ 39 տոկոս՝ 38 տոկոսի դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



