Այսօր Մենչի տարեդարձն է. դերասանը պատմում է օրը չտոնելու պատճառների մասին
LIFETert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել մի քանի կենսագրական տեղեկություններ նրանց մասին: Այսօր պրոդյուսեր-դերասան Արմեն Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է:
Արմենը 1994-2001թթ եղել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի անդամ, որի կազմում դարձել է չեմպիոն, հաղթել է ամառային գավաթներ, մի քանի անգամ ՈւՀԱ երաժշտական փառատոներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր և ունեցել է հեղինակային հաղորդում` «Երեկոյան կոկտեյլ»: 2005 թվականից աշխատում է Armenia TV-ում: Հեղինակել է բազմաթիվ նախագծեր և հաղորդումներ` «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ» և այլն, որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար, դերասան և պրոդյուսեր: 2014 թվականից «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծի պրոդյուսերն է:

Պարզվում է, որ դերասանն այս տարի տարեդարձը չտոնելու պատճառներ ունի:
«Այս տարի տարեդարձս նշել չեմ ցանկանում, քանի որ ընդամենը վեց ամիս առաջ եմ կորցրել հորս ու բնականաբար սա այն տարին չէ, որ պետք է տոնել: Մոտավորապես կես ժամից գնալու եմ օդանավակայան, մեկնում եմ Սոչի: Այնտեղ նախատեսված է համերգ, որում մասնակցում եմ նաև ես»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ Արմենը:
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



