Իրանի ԿԲ-ն առաջին անգամ բանկերին թույլատրել Է վարկային քարտեր տրամադրել
INTERNATIONAL NEWSԻրանի Կենտրոնական բանկը երկրի բանկերին թույլատրել Է վարկային քարտեր տրամադրել հաճախորդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական ISNA գործակալությունը՝ հղում անելով ԿԲ-ի ղեկավար Վալիոլա Սեյֆին:
Քարտերը թողարկվելու են մոտավորապես 3 հազար, 10 հազար եւ 15 հազար դոլար լիմիտով: Դրանք կարող են օգտագործվել խանութներում կամ Համացանցում գնումների համար:
Սեյֆի խոսքով՝ Իրանի բանկերին կարող Է որոշ ժամանակ պահանջվել վարկային քարտերի համակարգին վարժվելու համար: Քարտերը տրվելու են ըստ բանկերի կողմից ստացված հայտերի թվաքանակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



