Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի մատակարարումը վերականգնվել է
SOCIETYԲաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի բնականոն փոխադրումը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է British Petrolium-Ադրբեջան ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլըն: Նա տեղեկացրել է, որ գազի արտահանման գործընթացն իրականացվում է բնականոն հունով:
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) օգոստոսի 25-ին պայթեցրել էր Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարը Կարսի շրջանի Սարիղամիշ բնակավայրի մոտ: Քուրդ զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով գազի մատակարարումը դադարեցվել էր:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



