10 ոճային խորհուրդներ Նյու Յորքի բնակիչներից
LIFEՆորաձևության վերջին նորությունների մասին տեղեկացված լինելու համար անհրաժեշտ չէ դասախոսություններ լսել կամ ընդհանրապես մասնակցել ցուցադրությւոնների: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես են մարդիկ հագնվում Նյու Յորքի փողոցներում: Այս հիասքանչ քաղաքի բնակիչները յուրահատուկ ոճ ունեն, որը ոգեշնչում է բոլորին:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք Նյու Յորքի նորաձևության սիրահար բնակիչների ոճային խորհուրդները:
-
Եթե չգիտեք ինչ հագնել, հագեք սև:
Նյու Յորքում կանայք հաճախ են նախընտրում ամբողջովին սև հագնվել: Սևը երբեք չի դադարում նորաձև լինել:

-
Հագուստի գինը կարևոր չէ: Կարևորը հագուստների ճիշտ համադրումն է:

-
Պայուսակն ամենակարևոր ներդրումն է
Յուրաքանչյուր նյույորքյան նորաձև աղջկա համար ամենակարևոր աքսեսուարը պայուսակն է: Պայուսակի գինն ամենևին էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ պայուսակը կարողանա արտահայտել ձեր անհատականությունը:
-
Արևային ակնոցներ պետք է կրել անկախ եղանակից:
Գիշեր թե ցերեկ, անձրև թե արև, միևնույն է, կրեք արևային ակնոցներ: Դրանք ստեղծված են ձեզ իդեալական տեսք տալու համար:

-
Եթե զգում եք, որ ձեր կերպարից ինչ-որ բան է պակասում, ուրեմն վառ գույնի մի բան ավելացրեք:

-
Համադրեք դարբեր ոճերը

-
Վինտաժ հագուստը պետք է ձեր անբաժան ընկերը լինի

-
Տարբեր չափերի գահուստներ կրեք
Նոր փորձեր կատարեք և գտեք ձերը:

-
Ինչքան քիչ, այնքան լավ, երբ խոսքը վերաբերում է ձեր սանրվածքին և դիմահարդարմանը:

-
Եվ իհարկե, ամենակարևորը ինքնավստահ եղեք. հենց դա է ձեր ոճը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



