Երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքայի օդանավակայանի աղբանոթում
SOCIETYԲանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մաքսավորները տեղեկատվություն Էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբանոթում:
«Մենք այն կարծիքին ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների տագնապալի ակտիվությունը»,- մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել Է Daily Star հրատարակությունը:
Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում Է 190 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



