Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրինագծի նոր հավելված է ներկայացվել Ֆրանսիայի Ազգային ժողով
POLITICSՖրանսիայի Ազգային ժողովի մի հատուկ հանձնաժողով սեպտեմբերի 13-ին, ընդառաջելով զեկուցաբեր Ֆրանսուազ Կաթելի առաջարկին, «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծից հանել էր մարդկության դեմ ոճիրների, ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը պատժել նախատեսող թիվ 38 հոդվածը:
Ներկայումս Մեոտոնի (Փարիզյան շրջան) քաղաքապետ Հերվե Մարսեյը խորհրդարան է ներկայացրել մի հավելված, որպեսզի այն ներմուծվի նշված օրինագծի մեջ: Հավելվածով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման, թերագնահատման կամ հասարակացման պատժելիություն:
Խորհրդարանը հոկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին քննարկելու է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագիծը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



