Որքա՞ն ջուր է պետք խմել ուտելուց առաջ, որ նիհարեք
LIFEԲրիտանացի և ամերիկացի դիետոլոգներն առաջարկել են նոր արդյունավետ միջոց ճարպակալման դեմ:
Այն շատ պարզ է և հատուկ ջանքեր չի պահանջում` ուտելուց 30 րոպե առաջ հարկավոր է խմել 500 մլ ջուր:
Հետազոտության արդյունքները, որոնք հրատարակվել են «Obesity» ամսագրում, ցույց են տալիս, որ մարդիկ ովքեր ուտելուց առաջ ջուր են խմել, ավելի շատ են նիհարել, քան նրանք, ովքեր չեն խմել:

Կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ նրանք ովքեր ջուր են խմել ուտելուց առաջ, 12 շաբաթվա ընթացքում նիհարել են միջինը 4․3 կգ-ով:
Հետազոտության հեղինակները դա բացատրել են, նրանով, որ ջրի օգտագործումը որոշ ժամանակով արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ջուր խմելուց հետո մարդն իրեն ավելի կուշտ է զգում և հետևաբար ավելի քիչ է ուտում:
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



