«Առավոտ». Մարդու որդեգրած վարքագիծը հենց նրա ընտրությունն է, էլ ոչ մեկինը
SOCIETYՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Տաքսու վարորդը՝ «էս ազգի վերջի», «Էս երկրի վիճակի» մասին հռետորական հարցեր տալուց և ավանդական բողոքները ներկայացնելուց հետո սկսեց հիմնավորել, թե ինչու Է նա ուզում տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Հիմնավորումներից մեկը հետևյալն Էր՜ «ախր, ինչո՞ւ ես պետք Է Ձեզ խաբեմ և 3 հազար դրամի փոխարեն 4 հազար դրամ ուզեմ»։ Դա ինձ հիշեցրեց «Սովորական հրաշք» Ֆիլմի այն դրվագը, երբ Եվգենի Լեոնովի մարմնավորած թագավորը բողոքում Է, որ նա դաժան Է և նենգ, բայց պատճառը ոչ թե ինքն Է, այլ իր դաժան և նենգ նախնիների «զեները»։
Հոգեբանական մեխանիզմը նույնն Է. իրականում հոգու ամենախորքում ես լավն եմ, բայց հանգամանքները («երկրի վիճակը» կամ վատ ժառանգականությունը) ստիպում են, որ ես վատը լինեմ։ Եթե «սրանք» («վերևում նստածները») խաբում են, ենթադրենք, մեկ միլիոն դոլարով, ապա ես, ինձ ընձեռած հնարավորությունների սահմաններում, խաբում եմ հազար դրամով՝ օգտագործելով «շոֆերական կրուտիտները» (զրուցակցիս արտահայտությունն Է)։
Խնդիրը, հետևաբար, ընտրությունից խուսափելն Է, իսկ ավելի ճիշտ՝ ընտրությունը սքողելը։ Իբր այն վարքագիծը, որը ես որդեգրել եմ, իմ ընտրությունը չէ, այդպես է ստացվել հանգամանքների բերումով՝ ասենք, ծնողներս հոգատար չեն եղել, ժամանակին գիշերանոթին ինձ չեն նստեցրել, շեֆս ինձ չի առաջ քաշում, երկրիս աշխարհագրական դիրքը հարմար չի, կառավարությունը վատն է և այլն։ Իրականում մարդու որդեգրած վարքագիծը հենց նրա ընտրությունն է, էլ ոչ մեկինը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



