Սիրիան ՄԱԿ-ում հերքել է քիմիական զենք կիրառելու մեղադրանքը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին դատապարտել է կազմակերպության մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները, ովքեր երկրի ռազմական ուժերին մեղադրել են քիմիական զենք օգտագործելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ մենք օգտագործում ենք արգելված զենք կամ հարվածներն ուղղում ենք խաղաղ բնակչության դեմ: Անտեսվում են փաստերը, այդ թվում՝ արգելված զենքի օգտագործումը զինյալների կողմից»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ հարձակումների ժամանակ զինյալներն օգտագործում են ֆոսֆորային լիցքերի և դրանց օգտագործման համար մեղադրում են երկրի բանակին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



