Սիրիական ընդդիմությունը հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից
INTERNATIONAL NEWSԱվելի քան 30 սիրիական չափավոր ընդդիմադիր խմբավորումներ` «Ազատ սիրիական բանակի» գլխավորությամբ, հայտարարություն են ստորագրել առ այն, որ ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սրումը Հալեպում անիմաստ է դաձնում հետագա քաղաքական բանակցությունները:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընդդիմադիր ուժերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ամմանում, ասվում է, որ վերջին օրերին ավիահարձակումների աննախադեպ արշավի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Այս պայմաններում ընդդիմադիր խմբավորումները անիմաստ են համարում բանակցությունների ընթացակարգը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ապստամբները չեն կարող համաձայնել Ռուսաստանի դերակատարմանը` որպես հովանավորի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է Ասադի ռեժիմի դաշնակիցը:



