Ձեռքերը մեկնել, պահել է տատիին. Վանաձորում պատշգամբից նետված 90-ամյա կնոջ կյանքը 19-ամյա տղա է փրկել. Հրաշքի մանրամասները
SOCIETYՎանաձորում սեպտեմբերի 24-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետվել ինքնասպանության փորձ կատարած 90-ամյա կնոջ՝ Վարդանուշ Մարտիրոսյանի կյանքը փրկել է 19-ամյա մի տղա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կնոջ դուստրը:
«Մենք տանը չենք եղել, դրսի մարդիկ են պատմել, որ էդ տղան տարածքում է եղել, տեսել է, որ տատին փորձում է նետվել, վազել է, ձեռքերը մեկնել է, էդ թափի տակ կարողացել է պահել տատիին նենց, որ գլուխը ոչ մի տեղ չի հարվածել, կոտրվածքներ է ստացել միայն»,- պատմել է Ռուզաննա Մարտիրոսյանը:
Ռուզաննան պատմել է, որ մայրը հոգեմետ դեղեր է ընդունում, դրանց ազդեցության տակ է եղել, նետվել է:
Մարտիրոսյանները փնտրում են կնոջ կյանքը փրկած տղային:
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



