«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղի ժամանակ խաղադաշտ է ներխուժել Իբրահիմովիչի նմանակը
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ և մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Որոշ ժամանակ անց մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երկրպագուին հեռացնել խաղադաշտից: Ուշագրավ է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն արտաքինից շատ նման է շվեդ հարձակվողին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չէր:

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



