Ազատվեք տարիներ շարունակ ձեզ տանջող ցավից
LIFEԵթե քրոնիկ ցավերից հոգնել եք, չի նշանակում, որ միակ միջոցը ցավազրկող դեղերի օգտագործումն է: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք հեշտությամբ կարող են օգնել այս հարցում:
lifter.com.ua կայքը ներկայացնում է ֆրանսիական ժողովրդական բժշկության մեջ հայտնի մի բաղադրատոմս, որն օգնում է բուժել նույնիսկ քրոնիկ ցավերը:
Ձեզ անհրաժեշտ է խառնել չզտված ձիթապտղի յուղն ու ծովի աղը: Սրանից հետո ընդմիշտ կմոռանաք անընդմեջ տանջող ցավերի մասին:
Ձեզ անհրաժեշտ է
- 10 ճ/գ աղ
- 20 ճ/գ ձիթապտղի յուղ
Աղն ու յուղը խառնեք ապակե տարայի մեջ: Կափարիչը ծածկեք և դրեք չոր և մութ վայրում, թող մնա մի քանի օր: Աղն ու յուղը բնականոն կերպով խառնվում են:
Ամեն առավոտ անհրաժեշտ է մի փոքր քանակությամբ յուղը քսել այն հատվածներին, որտեղ ցավ եք զգում, ապա նուրբ շարժումներով մերսել: Պրոցեդուրան առաջին անգամ պետք է տևի 2-3 րոպե, և ամեն հաջորդ անգամ՝ 2-3 րոպե ավելի: Կրկնեք այնքան ժամանակ, մինչև զգաք, որ ցավն անցել է: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան երկարացրեք մինչև 20 րոպե:
Մերսումից հետո մաշկը մաքրեք խոնավ և փափուկ սրբիչով:
Հաշվի առեք, որ պրոցեդուրան կարող է մաշկի չորություն և գրգռվածություն առաջացնել: Այդ իսկ պատճառով պետք է խոնավեցնող քսուք օգտագործել:
Արդեն 10-րդ օրը կզգաք, որ լավացել է արյան շրջանառությունը, մկանները կսկսեն վերականգնվել, ոսկրային համակարգը կամրանա, կլավանա տեսողությունը, օրգանիզմում ավելի քիչ տոքսիններ կլինեն, կկարգավորվի նյութափոխանակությունը:
1
Ucom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue
2
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
3
Idram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center
4
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Fo...
5
Unibank Launches Gift Cards



