10 իրեր ձեր զգեստապահարանից, որոնք ձեզ ավելի գրավիչ կդարձնեն
LIFEWho What Where-ը հարցում է անց կացրել տղամարդկանց մեջ, որպեսզի պարզի, թե նրանց կարծիքով ինչպիսի հագուստով են կանայք ամենագրավիչը: Ահա այն 10 իրերը, որոնք կանանց անչափ գրավիչ և սեքսուալ են դարձնում:
-
Փոքրիկ սև զգեստ
Փոքրիկ սև զգեստն իհարկե ձեր զգեստապահարանի անբաժանելի մասը պետք է լինի: Սրանով դուք հրաշալի տեսք կունենաք թե՛ երեկույթների ժամանակ և թե՛ առօրյայում:

-
Բարձրակրունկներ
Բոլոր կանայք էլ պետք է մի զույգ բարձրակրունկներ ունենան հատուկ առիթների համար: Բարձրակրունկները գեղեցիկ կեցվածք են ստեղծում, ավելի բարձրահասակ են ցույց տալիս և իհարկե ոտքերին ավելի սլացիկ և գեղեցիկ տեսք են տալիս:
-
Ցանկացած կարմիր բան
Կան որոշ տարրեր, որոնք ավելի են ընդգծում կնոջ զգացմունքայնությունը, և կարմիր գույնը հենց դրանցից մեկն է: Գիտնականներն ասում են, որ կարմիր ցանկացած բան կրող կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց, նույնիսկ եթե դա միայն կարմիր շրթներկ է:

-
Բաց ուսեր
Չկա բաց ուսերով հագուստից ավելի գրավիչ բան: Դրանք շատ կանացի են, սեքսուալ և չափի մեջ ցուցադրում են կնոջ մարմինը:
-
Կիպ զգեստներ
Նրբության և վուլգարության միջև սահմանը չափից ավելի ցույց չտալն է: Կիպ զգեստը սեքսուալ լինելու համար չի պարտադրում անպայման լայն լանջաբացվածք կամ կարճություն:

-
Կաշվե պիջակ
Սա երևի թե միակ իրն է, որ չի դադարում նորաձև լինել և միշտ գեղեցիկ տեսք է տալիս:

-
Նուրբ նախշազարդերով տարրեր
Դժվար է ասեղնագործված և նախշազարդ կտորներից ավելի ռոմանտիկ և նուրբ բան գտնել: Ձեր հագուստի վրայի նույնիսկ փոքրիկ նախշազարդումները ձեզ ավելի գրավիչ կդարձնեն:

-
Բաց մեջք
Սա նորաձև է, սեքսուալ է և պետք է ձեր զգեստապահարանի անբաժանելի մասը լինի: Սա օգնում է միաժամանակ և՛ սեքսուալ և՛ շքեղ լինել:

-
Կապույտ ջինս և սպիտակ կարճ բլուզ
Երբեմն պարզ բաներն ամենալավն են: Այս դասական համադրմամբ դուք հաստատ գեղեցիկ տեսք կունենաք:

-
Սպորտային հագուստ
Եվ, իհարկե, ամենակարևորը ձեր կեցվածքն է
Մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում, թե դուք ինչպես եք ձեզ զգում տվյալ հագուստով: Եթե ինքնավստահ լինեք, բոլորը ձեզնով կհիանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



