Yerevan, 15.November.2025,
00
:
00
BREAKING


Ձկների կյանքում կավելանա ռոմանտիկան. Սեպտեմբերի 24-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Այսօր Խոյերի համար ավելի լավ է ամբողջությամբ զբաղվել մասնավոր կյանքով: Մերձավոր շրջապատի հետ հարաբերություններում ամեն ինչ հարթ չի լինի, հնարավոր են տրամադրության կամ զուգընկերոջ պահանջների փոփոխություններ: Հետաքրքրությունները հաշտեցնելուն, նուրբ փոփոխությունների էությունը որսալուն կօգնի անկեղծ զրույցը: Եթե անընդհատ վեճեր են ծագում, ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ամենապարզ զբաղմունքների վրա:

Ցուլ

Ցուլերի համար այսօր բնական է բարձր հետաքրքրվածությունն այն ամենով, ինչը տեղի է ունենում ընտանեկան շրջանակներում, ծանոթների կամ հարևանների մոտ: Քննարկումների համար թեմա կարող է դառնալ ոչ միայն առօրյան, այլև կոնֆլիկտը, նորությունը, հուզող իրադարձությունը: Օրը տրամադրում է ոչ միայն մակերեսային շփման: Կարելի է գաղտնիք իմանալ, որոշել մեկին վստահել անձնական գաղտնիքը: Կարող եք ընտանեկան խորհրդատու դառնալ կամ ինքներդ խորհրդի կարիք զգալ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են ամբողջությամբ խորասուզվել տնային հոգսերում: Սովոր զբաղմունքներն այսօր ձանձրալի չեն լինի: Հնարավոր է, որ մտերիմներն իրենց սովորականի պես չպահեն, փոփոխություններ լինեն օրակարգում, սովոր ճաշացանկում: Այն ոլորտում, որը ձեզ հետաքրքիր և հեռանկարային է թվում, կարող են տեղի ունենալ փոփոխություններ, որոնք ձեզ կհուզեն: Չարժե չափից դուրս կասկածամտություն դրսևորել. անհարմարությունների շրջանը շուտով կավարտվի:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ականջ դնել իրենց զգացողություններին, ինքնազգացողությանը: Դա լավագույն եղանակն է՝ հասկանալու՝ արդյոք հիմա ձեզ անհրաժեշտ է էքստրեմալ զգացմունքների պայթյուն, թե լիակատար հանգիստ: Շատերին դժվար կլինի լինել տանը, եթե ամեն ինչ ղեկավարում է հեղինակավոր ազգականը, տեղ ունի ինչ-որ մեկի թելադրանքը, գերակայությունը: Այդ դեպքում կարելի է ուշադրությունը շեղել կողմնակի շփումների վրա:

Առյուծ

Առյուծների պահվածքն այսօր շատ բանով կախված կլինի ներքին տրամադրվածությունից: Կարող է ազդել տնային դրությունը, ինքնազգացողությունը: Հնարավոր է ցանկանաք ինչ-որ բան միայնակ ապրել, խորասուզվել սեփական հիշողությունների կամ երևակայությունների աշխարհում: Եթե ընկերական մարդ եք, աստղերը խորհուրդ են տալիս ընտրել հին ընկերների շրջապատը կամ հավատարիմ մարդկանց, ովքեր ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում խուսափել ընտանեկան շրջանակ, հին ընկերների կամ ազգականների հետ հանդիպման հրավերից: Մեծ հավանականությամբ՝ նման միջոցառումներում կգերակշռեն հաճելի կամ չեզոք տպավորությունները: Պատահական կոնֆլիկտները շատ արագ կհարթվեն: Բացառված չէ, որ անսպասելիորեն հաշտվեք նրանց հետ, ում հետ վերջերս վիճել եք սկզբունքային և ընդմիշտ: Շրջապատում կարող է հայտնվել մեկը, ով ձեր նկատմամբ անտարբեր չէ:

Կշեռք

Կշեռքներին օրն օգնում է պատկերացնել իրենց բաղձալի ցանկությունները, ակտիվացնել ներքին հոգեկան ռեսուրսները: Օրը հարմար է մեդիտացիայի, նկարչության, անձնական օրագիր վարելու կամ ցանկալի արդյունքին տրամադրվելու ձեզ հարմար այլ ձևերի համար: Միևնույն ժամանակ, շատ Կշեռքներ ճիշտ կանեն հարգանքի տուրք մատուցել ավանդույթներին, ժամանակ հատկացնել ազգակցական կապերին, կորպորատիվ արժեքներին, ընտանեկան ծրագրերին:

Կարիճ

Կարիճները դառնում են ռոմանտիկ, կարող են ավելի հաճախ ժամանակ հատկացնել սիրային երևակայություններին, ճանապարհորդությունների, նվաճումների, բացահայտումների մասին երազանքներին: Երևակայության ակտիվ աշխատանքն այսօր կփոխհատուցի արդյունավետ գործելու իրական հնարավորության բացակայությանը: Ձեր ուժերի նկատմամբ հավատի հակառակ կողմը կարող է դառնալ հետաքրքրող հարցի հետ կապված բարդ գործոնների թերագնահատումը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր կարիք ունեն հարազատների շրջապատի կամ ամենամտերիմ մարդկանց կողմից ուղղակի աջակցության: Տեղերի և զբաղմունքների ընտրությունը կարող է պայմանավորված լինել հին կապվածություններով, խորը հոգեկան կամ հոգևոր պահանջներով, ընտանեկան իրողություններով: Սիրային գործերում կարող է հավելյալ կարևորություն ձեռք բերել զգայական ասպեկտը, ինչը խոստանում է սիրային ապրումների խորություն և հարստություն:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարևոր է չտարվել անձնական ապրումներով, ժամանակին նկատել և հաշվի առնել շրջապատողների զգացմունքները: Արժե ներողամիտ լինել ոչ միայն սեփական, այլև ուրիշների քմահաճույքների, սովորությունների նկատմամբ: Կարող եք փոքր-ինչ բեմականացնել իրավիճակը, եթե տվյալ պահին ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայիք: Չարժե ձեր միջի բացասականը փոխանցել ուրիշներին. դա կարող է անդրադառնալ ձեր հարաբերությունների որակի վրա:

Ջրհոս

Ջրհոսների մոտ այսօր կարող են կոնֆլիկտի մեջ մտնել անձնական սկզբունքները և զգացմունքները: Կարող է չափից դուրս կողմնապահ վերաբերմունք ի հայտ գալ որոշ մարդկանց և երևույթների նկատմամբ: Հնարավոր է հակում խանդոտ կերպով պաշտպանելու այն, ինչը համարում եք ձերը: Լավագույն օրը չէ ակտիվ ելույթների համար՝ բացի այն դեպքերից, երբ խոսքը վերաբերում է ձեր գլխավոր շահերի պաշտպանությանը: Շփվել արժե նրանց հետ, ովքեր կարող են ձեզ հասկանալ:

Ձկներ

Ձկների կյանքում կավելանա ռոմանտիկան: Կարող են նորից վերադառնալ մոռացված զգացմունքները, սնունդ ստանալ ստեղծագործական կամ հոգևոր հետաքրքրությունները: Որպեսզի օրը լիարժեք անցնի, կարևոր է ավելի շատ սնունդ տալ զգացմունքներին, երևակայությանը: Կարելի է զբաղվել սիրելի գործով, որին կարոտել էիք, օրինակ՝ երաժշտությամբ: Ձեզ վրա կարող է բարենպաստ ազդեցություն գործել կարճ ճգնաժամը, թեթև սթրեսը:

Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom