Շվեդիայում մուսուլման կինը աշխատանքից հեռացել է տղամարդկանց ձեռքը սեղմելու անհրաժեշտության պատճառով
INTERNATIONAL NEWSՇվեդիայում փոխարինող ուսուցչուհի աշխատող մուսուլման կինը դպրոցից հեռացել է, քանի որ ստիպված էր աշխատանքի ընթացքում սեղմել տղամարդկանց ձեռքերը, հայտնում է Independent–ը:
Ֆարդուս էլ Սակկան աշխատում էր Հելսինգսբորֆ քաղաքի դպրոցներից մեկում: 20-ամյա կինը իր գործընկերների ձեռքր չէր սեղմում, այլ ձեռքը սրտին էր դնում ու խոնարհվում: Նրա գործընկերներից մեկը դրանից վիրավորվել էր ու գանգատվել դպրոցի ղեկավարությանը խտրական վերաբերմունքի համար: Կնոջը տնօրենի մոտ են կանչել ու ասել, որ նա պարտավոր է ընդունել «հիմնարար» արժեքները, եթե ուզում է պահպանել աշխատատեղը:
«Մեր դպրոցը տարբերություն չի դնում մարդկանց միջեւ ու բոլորին հավասար է վերաբերվում: Մենք նույնն ենք պահանջում մեր աշակերտներից՝ տրամաբանական է, որ անձնակազմը նույնպես պետք է հետեւի այդ կանոնին»- պարզաբանել է տնօրեն Լիդիա Մյունխմայերը իր հարցազրույցում: Նա նշել է, որ կինը իր դիմումի համաձայն է աշխատանքից հեռացել, իսկ դիտողություն նրան արել են ոչ թե կրոնի պատճառով, այլ նրա համար, որ նա տղամարդկանց ու կանանց տարբեր կերպ է վերաբերվել (կանանց ձեռքը նա սեղմում էր):
Էլ Սակկան դիմել է օմբուդսմենին, որը հետեւում է աշխատավայրերում խտրականության դրսեւորումներին: Նրա գործը կքննվի ուսուցչական արհմիության ղեկավարության կողմից:



