Yerevan, 27.February.2026,
00
:
00
BREAKING


Իրականում ինչպիսի՞ խնդիր էր փորձում լուծել Ռուսաստանը՝ Հայաստանին տրամադրելով «Իսկանդեր» համալիրները. խմբագրական

INTERNATIONAL NEWS

Armlur.am-ը գրում է.

Նախօրեին՝ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսն առնվազն արտաքին լսարանին ուղղված իր ուղերձով, կարելի է ասել, խփել է ճիշտ նշանակետին: Երեւանի Հանրապետության հրապարակում ցուցադրված գերարդիական սպառազինություններն ու հատկապես «Իսկանդեր» համալիրները հարուցել են ադրբեջանական նոր հիսթերիա, որն անթաքույց կերպով դրսեւորվել է նաեւ այդ երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրատապ արձագանքով:

Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով զորահանդեսից անմիջապես հետո այդ երկրի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը՝ խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ամրապնդմանը՝ «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց նշանակության գնահատման եւ դրանց ոչնչացման հաջորդականությունը որոշելու համար»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ հրամայել է «ուժգնացնել թշնամու ռազմավարական օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ոչնչացնել այդ օբյեկտները»:

Ինքնին հասկանալի է, որ այս խորհրդակցություններն ու հանձնարարականները առաջին հերթին նպատակ ունեն ներքին լսարանին հանգստացնելու եւ մեղմելու այն քարոզչական շոկը, որը շարքային ադրբեջանցիներն ապրեցին՝ լսելով հայտարարություններ, թե Բաքուն գտնվում է հայկական զինուժի նշանակետում: Մյուս կողմից էլ միամտություն է մտածել, որ նման հայտարարութունները կարող են էական ազդեցություն ունենալ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարների կայացնելիք որոշումների վրա: Բնականաբար Ալիեւի կամ Հասանովի համար ամենեւին նորություն չէր, որ Ռուսաստանը Հայաստանին դեռ ամիսներ առաջ է փոխանցել «Իսկանդեր» համալիրները:

Այլ խնդիր է, որ հիմա՝ դրանց ցուցադրությունից հետո, Բաքվում պետք է սեփական ժողովրդին հանգստացնելու ձեւ գտնեն: Իսկ դա կարող է լինելու երկու եղանակով. 1. Ռազմական հռետորաբանության նոր պոռթկումների տեսքով, 2. «Իսկանդերին» համարժեք սպառազինության ձեռք բերմամբ: Առաջին տարբերակն այլեւս շատ էֆեկտիվ չէ: Թեեւ՝ ապրիլյան պատերազմից հետո այն որոշակիորեն սկսել է աշխատել՝ հայկական կողմից 800 հեկտար տարածքի կորստյան արդյունքում, սակայն, այդուհանդերձ, ժամանակավոր էֆեկտ կունենա: Ուստի Ադրբեջանի ղեկավարությունն առաջիկայում ամեն կերպ պետք է փորձի երկրորդ եղանակով խնդիրը լուծել եւ Ռուսաստանից գնել «Իսկանդեր» համալիրներ: Ահա, այստեղ է, որ պարզ կդառնա, թե իրականում ինչպիսի խնդիր էր փորձում լուծել Ռուսաստանը՝ Հայաստանին տրամադրելով «Իսկանդեր» համալիրները:

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically Persecuted