Հռոմի պապը կընդունի Նիսում զոհվածների հարազատներին
INTERNATIONAL NEWSՇուրջ 350 մարդ՝ Նիսի Անգլիական ծովափին ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներն ու զոհվածների հարազատները, սեպտեմբերի 24-ին կուղեւորվեն Հռոմ, որտեղ նրանց կընդունի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով nice-matin.frպորտալին, սեպտեմբերի 24-ին Նիսից Իտալիա կմեկնի քաղաքի իշխանությունների կողմից վարձված երկու ինքնաթիռ, որոնցում կգտնվի 200 մարդ: Եվս 150 հոգի Նիսից Հռոմ կուղեւորվեն ավտոբուսներով:
Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:
Սպասվում Է, որ քահանայապետը Նիսից ժամանած պատվիրակությանը կընդունի սեպտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսին:
Բեռնատարի վարորդը մխրճվել Էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել Էին Նիսի Անգլիական ափին՝ դիտելու Բաստիլի գրավման օրվա՝ հուլիսի 14-ի կապակցությամբ կազմակերպված հրավառությունը: Ահաբեկչական գործողությունը կատարել Է Նիսի 31-ամյա բնակիչ Լահուայեջ Բուհլելը: Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Ողբերգության զոհ Է դարձել 86 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



