Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է». Ահարոն Սահակյան

SOCIETY

«Երիտասարդությունը մեր երկրի հիմքն է: Եթե ուզում ես երկրումդ ֆունդամենտալ փոփոխություններ իրականցնել, ապա պետք է սկսես երիտասարդությունից»:

Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում, ինչպես նաև Գառնիում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներն ընդամենը 4-ն են՝ գործող համայնքապետ՝ Աշոտ Վարդանյանը, անկուսակցական՝ Արուսյակ Այվազյանը, ՀՅԴ-ի անդամ՝ Տիգրան Կարապետյանը և Ահարոն Սահակյանը, ում սատարվում է ՀՀ կուսակցությունը:

Այդ նպատակով mnews.am-ը զրուցեց Գառնի համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի հետ, ով մեծ հարգանք և սեր է վայելում երիտասարդության և Գառնիի բնակչության կողմից: Երիտասարդության խոսքով Ա. Սահակյանը իրենց համայնքի ապագա ղեկավարն է, նա է միշտ եղել մեր կողքին և սատարել մեր ցանկացած նախաձեռնությանը:

«Ցանկացած երկրի երիտասարդության դերը, ներառյալ հայ երիտասարդների, գնահատում եմ շատ բարձր: Յուրաքանչյուր երկրի ապագան տարբեր ոլոտներում կախված է տվյալ երկրի երիտասարդությունից: Երիտասարդների համընդհանուր ակտիվության մասին խոսելը փոքր- ինչ դժվար է: Սակայն, կարող եմ ասել, որ կա հայ երիտասարդների մի հատված, որի հետ մենք բավականին սերտորեն համագործակցում ենք: Նրանք իրապես շատ ակտիվ են եւ մտահոգված երկրի ապագայով, ընդհանրապես այս երկրում տեղի ունեցող գործընթացներով: Մենք ունենք նաև շատ ակտիվ ստեղծագործող, գիտնական երիտասարդներ: Նրանք հաջողությամբ մասնակցում են և՛ երկրի ներսում, և՛ դրսում տեղի ունեցող' իրենց ոլորտին վերաբերող որոշակի գործընթացների, որոնց մենք օժանդակում ենք»:

DSC04072

– Պարոն Սահակյան ինչու՞ ևս մեկ անգամ ցանկացաք առաջդրվել և ինչո՞վ է տարբերվում Ձեր ծրագրերը , նախորդ տարվա առաջադրման ծրագրերից, ինչպիսի՞ նորարարություն եք ներառել:

– Ծրագրերը գրեթե չեն տարբերվում, ասեմ ինչու, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել համայնքում: Այսինքն եթե որևէ բան կատարվեր իմ ներառած ծրագրերից, արդեն նախընտրական ծրագրերիս ցուցակը փոփոխման կենթարկվեր: Հիմնականում չորս կարևորագույն խնդրի առաջ է կանգնած համայնքը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, լուծումներն էլ շատ բարդ չեն, միայն թե պետք է աշխատել և կարողանալ ճիշտ հանգուցալուծում գտնել:

Խմելու ջուր
Ոռոգման ջուր
Աղբահանություն
Ճանապարհների վերանորոգում

  •  Առաջնային խնդիրը խմելաջրի հարցն է: Այսօր Գառնի համայնքը սպասարկում է Արտաշատին, Երևանին և հարակից մի քանի համայնքներին, սակայն մատակարարելուց հետո կանգնում է կոտրած տաշտակի առջև և մնում է առանց ջրի: Այսօր թաղամասեր ունենք, որ օրերով ջուր չեն ունենում: Մեկ լուծում կա ընդամենը, որի կարիքը ժողովուրդը իսկապես զգում է, 24-ժամյա ջրամատակարարման առկայությունը: Պետք է վերանորոգում արվի, բացարձակ վերանորոգում չի արվել այս 20 տարիների ընթացքում:
  • Նմանատիպ խնդրի առաջ է մեզ կանգնեցրել նաև ոռոգման ջրի ոչ կայուն վիճակը: Գյուղացին իրեն կարող է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ թույլ տալ ջուր անել, չէ՞ որ դա խոչընդոտում է համայնքում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը: Դա ևս սխալ կառավարման արդյունքն է:
  • Աղբահանության հարցը որպես՝ տուրիզմի կենտրոն հանդիսացող համայնքում իրավունք չուներ այսպիսի բարձիթողի վիճակում գտնվելու: Շաբաթներով աղբը չի տարհանվում: Համայնքը նույնիսկ աղբահան մեքենա չունի, կողքի համայնքի մեքենան է մեզ սպասարկում: Ես վստահ եմ, որ ունենալու ենք մեր համայնքին պատկանող աղբահան մեքենա, քանի որ ունեմ հստակ պայմանավորվածություն այն ձեռք բերելու համար: Նույնիսկ սահմանված է մեքենայի հաճախականության գրաֆիկը, թե ե՞րբ և ինչպե՞ս կմոտենա փողոցներին և կիրականացնի մաքրումը:

Երկրոդային աշխատանքներից կարող եմ նշել համայնքի կանաչապատումը, որի համար երբևիցե լուծումներ չեն տարվել: Կարծում եմ այս բոլոր գործերը միայն մեկ դեպքում կարող է անտեսվել համայնքապետի աչքից, երբ արդեն ցանկություն չի ունենում աշխատելու, հետևաբար այպիսի անտարբերություն չէր դրսևորվի և Գառնին այսպիսի համայնքապատկեր չէր ունենա:

-Պարոն Սահակյան, նախորդ ընտրությունների արդյունքներից հետո, դժվար չէ՞ր ձեռնոց նետել պարտությանը և պատրաստակամորեն սկսել նոր գաղափարախոսությամբ հանդես գալ:

-Անցած ընտրությունները պարտվելուց հետո մեկ վայրկյան անգամ գյուղից չեմ հեռացել, ընդհակառակը՝ աշխատել եմ այնպես, ինչպես կաշխատեր հերթական համայնքի ղեկավարը: Սակայն ի՞նչ տարբերություն. դու անում ես նույն աշխատանքը պաշտոնով կամ առանց դրա: Ինչպե՞ս կարող եմ անտեսել երիտասարդությանը կամ մեր մնացած չարված գործերը, անտեսել են որ այս օրին են հասել: Այսօր Գառնիում տիրում է խառը ժամանակներ: Մարդիկ չեն հասկանում ի՞նչ է կատարվում, ապակողմնորոշիչ մտքերն ու քննարկումները լցրել են մարդկանց առօրյան, հարկավոր է ձեռբազատվել դրանից:

-Պարոն Սահակյան թեկնածուների մասով ի՞նչ կասեիք, արդյո՞ք համայնքում լարված է ընթանում քարոզչական պայքարը:

– Թեկնածուներս՝ չորսն ենք և մեզանից յուրաքանչյուրն էլ, բնականաբար, ունի որոշակի շանսեր: Հիմանական մրցակից ինձ համարում եմ գործող գյուղապետին: Ես չգիտեմ իր թիմում ովքեր են ներգրավված, քանի որ չեմ տեսնում նրանց աշխատանքը: Գյուղապետարանը նրանց համար հանդիսանում է շտաբ, որն օրենքի կողմից համարվում է խախտում:

Ինչու՞ չպիտի համայնքապետի թեկնածուն կարողանա իրեն լիովին դրսևորել կամ լուրջ քարոզչությամբ զբաղվել, իսկ գործող համայնքապետը ամեն սադրող քայլ ձեռնարկել նրա դեմ: Մի տեսակ ամեն ինչ ավաղաղվել է: Նախորդ տարում Ա. Վարդանյանը ամեն ջանք ու եռանդ գործադրեց, որպեսզի հայտնվեմ քրեակատարողական հիմնարկում, ճիշտ է ընդամենը 72ժամով, այնուհետ ազատ արձակվեցի:

Ես անկուսակցական եմ, բայց ՀՀԿ տեսնելով և հավանություն տալով իմ ծրագրերին սատարում է ինձ: Ըստ ինձ՝ իմ շանսերն ամենաբարձրն են, հուսով եմ հույսերս և նպատակներս կարդարանան:

– Ո՞րն է Ձեր քարոզչության հիմնական գաղափարախոսությունը:

– Հիմանական գաղափարը ճիշտ և ազնիվ աշխատելաոճն է: Մաքսիմում պետք է աշխատել գյուղացու և համայնքի շահերից ելնելով: Այսօր գյուղապետարանի բյուջեն ծածուկ է պահվում բնակչից, և նա իրազեկ չէ, թեև ինքս ստույգ ինֆորմացիա ունեմ, բայց դա էլ պետք է թափանցիկ արվի: Քաղաքականության մեջ դիվանագետ չլինել հնարավոր չէ:

Հանրությանը հայտնի եմ իմ էությամբ, իմ անուն ազգանունով, նախկինում աշխատել եմ ԱԱԾ-ում, իսկ հիմա բիզնեսով եմ զբաղվում, Ռուսաստանից տնտեսական ապրանքների ներմուծմամբ եմ զբաղվում, որտեղ գործադիր տնօրեն եմ:

Իմ կարգախոսը պիտի լինի մշտապես լինե՛լ համայնքի կողքին, ապրե՛լ համայնքի բնակիչների հոգսերով:

Կոչս է գառնեցիներիս, որպեսզի ճիշտ և ազնիվ ընտրություն կատարեն՝ անձնական շահերից վեր կանգնելով:

Գառնի համայնքի վաղվա օրը ես ուզում եմ տեսնել գեղեցիկ, մաքուր համայնքի կարգավիճակով: Եվ մենք՝ վստահորեն իմ թիմի քրտնաջան աշխատանքի աջակցությամբ կհասնենք սպասված բարձունքին…

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine