Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ահաբեկչության վտանգ կա. ոստիկանությունը փակել է փողոցները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել` կապված ահաբեկչության մասին հետախուզական տվյալների հայտնվելու հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես, հսկողությունն ուժեղացվել է մզկիթների ու գլխավորապես կենտրոնական Ուլու մզկիթի շուրջ: Ճանապարհները երթևեկության համար փակվել են, ուրբաթօյա նամազի (աղոթքի) համար մզկիթ եկածները ներս են առնվել միայն մանրամասն զննումից հետո:
Դատարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակները` հաշվի առնելով, որ դրանք ևս կարող են լինել թիրախում:
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը սեպտեմբերի 22-իննախազգուշացրել էր իր քաղաքացիներին Գազիանթեփում (Այնթապ)հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ: ԱՄՆքաղաքացիներին ուղղված հաղորդագրության մեջ դեսպանատնից հայտնելէին, որ իրենք ունեն տվյալներ Գազիանթեփում «ահաբեկչականխմբավորման» դեմ ոստիկանության կողմից տարվող գործողություններիվերաբերյալ: Համաձայն այդ տեղեկության` ահաբեկիչները նպատակունեն թիրախավորել առևտրային կենտրոնները կամ արևմտյան երկրների հաճախորդների կողմից նախընտրվող ռեստորաններն ու սրճարանները: ՄիացյալՆահանգների դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին հնարավորության դեպքում հեռու մնալ նման վայրերից:



