Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն ընդամենը մեկ օր հասցրեց իր ավանդն ունանալ ՀՀ կրթության բնագավառում
SOCIETYԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետարանի հետ քննարկելուց հետո որոշվել է չեղյալ համարել Նիկողոսյանին Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն նշանակելու մասին որոշումը:
Այս որոշումը, բնականաբար, ընդունվեց, քանի որ լուրի տարածումից անմիջապես հետո հասարակությանը բուռն կերպով բացասական արձագանքի արժանացրեց տեղի ունեցածը:
Իսկ ո՞վ էր Զարզանդ Նիկողոսյանին տեսել դպրոցի փոխտնօրենի պաշտոնում և ինչո՞ւ, պարզել չի հաջողվում. Սուրիկ խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի հեռախոսահամարները կա′մ անհասանելի են, կա′մ էլ վերջիններս անջատում են հեռախոսազանգերը:
Չնայած դպրոցի տնօրենի պնդմանն այն մասին, թե ինքն իր նախաձեռնությամբ էր Նիկողոսյանին պաշտոն տվել, դժվար է հավատալ, որ Սուրիկ Խաչատրյանն այդ մասին տեղյակ չի եղել: Իսկ եթե Խաչատրյանը «չի խառնվում» կրթության ոլորտի հարցերին, ապա չէր հրամայի նաև Նիկողոսյանին «պաշտոնանկ անել» միայն այն բանի համար, որ հասարակությունը դժգոհ է:
Նաև հետաքրքիր է՝ ի՞նչն էր դրդապատճառը, որ Սուրիկ Խաչատրյանը հրահանգեց իր թիկնապահին դպրոցի տեղակալ կարգել, այնուհետև որոշեց պաշտոնանկ անել: Չէ՞ որ ի սկզբանե պարզ էր, որ հանրահայտ մարզպետի որոշումով է կայացվել այդ մեկօրյա նշանակումը: Եվ Սյունյաց ՛՛արծիվը՛՛, իր նշանակման դրդապատճառների վերաբերյալ լրատվամիջոցներին լոլոներ կարդալու փոխարեն, հոխորտում է, որ հենց ինքն է կայացրել Զարզանդի ազատման որոշումը...
Աբսուրդ, որը, միգուցե, Լիսկայի պարագայում օրինաչափություն է...



