Ահա նոր iPhone 7 –ի 10 գլխավոր առանձնահատկությունները
LIFEBlognews.am-ը գրում է.
2016 թվականի սեպտեմբերի 7-ին Apple ընկերությունը հանրության դատին հանձնեց նոր iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները։ Չնայած, որ սմարթֆոնում չկան այնքան փոփոխություններ, ինչքան մենք կցանկանայինք, սակայն չի կարելի ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չկային։

BlogNews -ը ներկայացնում է iPhone 7-ի 10 կարևորագույն առանձնահատկությունները․
1. Այն ջրադիմացկուն է
Արտաքին տեսքից iPhone 7-ը շատ նման է նախորդ մոդելին, սակայն iPhone 7-ը մեկ առավելություն ունի․ այն ջրադիմացկուն է։ Այն կարող է դիմանալ ջրում մինչև 30 րոպե առավելագույնը 10 մ խորության լողավազանում։
2. Այն նոր տեսախցիկ ունի

Նոր iPhone 7+ հագեցված է կրկնակի տեսախցիկով, իսկ iPhone 7-ը ունի ավելի մեծ և որակյալ տեսախցիկ, ինչի շնորհիվ երկու սմարթֆոնն էլ անհավանական ճշգրտությամբ լուսանկարներ են անում։

3. Այն նոր գույն ունի՝ Jet սև։
4. Այն ապահովում է անլար ականջակալներով աշխատանք։

Անլար ականջակալները շատ հարմար հավելված են ֆանտաստիկ iPhone-ի համար, սակայն դրանք կորցնելու վտանգ կա և դրանք փոքր-ինչ թանկ են՝ $159:
5. Այն հագեցված է ստերեո համակարգով։
6. Այն ավելի արագ է։
Նոր պրոցեսորը 4 միջուկանի է։ Այն երկու անգամ ավելի արագ է, քան iPhone 6S-ը:
7. Սմարթֆոնի էկրանին առկա միակ կոճակը նույնպես սենսորային է դարձել։

8. Էկրանը դարձել է ավելի պայծառ և ապահովում է գունային ավելի հագեցված գամմա։
9. Այն արդեն հասանելի է 256GB տարբերակով. 16GB տարբերակն այլևս չկա։
10. Այն հնարավոր է եղել ձեռք բերել արդեն սեպտեմբերի 16-ից։



