Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Դաշնակցության դուռ միշտ բաց է

POLITICS
Հայաստանի քաղաքական կյանքի թմբիրն այս տարի խաթարվեց երկու անգամ: Նախ՝ դա տեղի ունեցավ ամռանը՝ կապված «Սասնա ծռերի» գործողության հետ, իսկ հետո, երբ թվում էր, թե հասարակական-քաղաքական կյանքը մտել իր հերթական գաղջի շրջափուլը, փոխվեց վարչապետը: Որևէ վարչապետի փոփոխությունից հետո ես գոնե չեմ հիշում հասարակական նման ռեզոնանս ու քննարկումների լայն ալիք: Չեմ հիշում նաև իրավիճակ, երբ նոր վարչապետի գործողություններն այսքան կլուսաբանվեին, իսկ հասարակությունն էլ բոլոր հնարավոր միջոցներով կհետևեր նրա հայտարարություններին, նիստերին և այլն: Ինչևէ, շոուն ապահովված է, մնում է՝ բովանդակությունը գա իր տեղը: Իսկ այդ շոուի ելևեջներում իր ուրույն տեղն ունի վարչապետ-դաշնակցական նախարարներ հակադրությունը: Դա ունի իր հետաքրքիր նախապատմությունը, որին անդրադառնալուց հետո կգանք բուն հակասությունը:
 
Դաշնակցությունն արդեն մի քանի անգամ եղել է իշխանական կոալիցիայում, ստանձնել ամենատարբեր նախարարական պարտականություններ: Հանդես է եկել ամենատարբեր ամպագոռգոռ հայտարարություններով առ այն, որ գալիս ենք ինչ-որ բան փոխելու, գալիս ենք իրավական դաշտ բերելու, գալիս ենք մեզ վստահված ոլորտներում կարգ ու կանոն հաստատելու, սակայն այս ամենը բավական հեռու է իրականությունից: Իհարկե, իշխանության համատարած ուզուրպացիայի պարագայում ցանկացած կուսակցություն, որը գնում է կոալիցիա, շատ լավ հասկանում է, որ ասիմիլացվելու է այդ համակարգին ու որևէ դրական բան հասարակության համար չի կարողանալու անել: Այստեղ, անշուշտ, կուսակցություններն ունեն իրենց նեղ անձնային շահերը: Ընդսմին, եթե սրանց էլ գումարում ենք այդ ոլորտներում առկա ձայներն ընտրություններից առաջ, ապա կուսակցական շահը դառնում է ամբողջական և գերակա հասարակական շահի նկատմամբ: Այս կուսակցության որևէ գործիչ, որևէ նախարարական պաշտոն զբաղեցնելիս երբեք հանդես չի եկել դարակազմիկ գործընթացներով, կամ գոնե ոլորտին տիրապետելու պրոֆեսիոնալ մոտեցումներով: Նրանք միշտ էլ եղել են միջին տրամաչափի քաղաքական դեմքեր, ովքեր «յոլա» են տարել իրենց պաշտոնը, մինչև նորից կբացվի առավոտը:
 
Այս համատեքստում շատ նորմալ է մենեջեր վարչապետի ու պարզապես սպառող նախարարների հակադրությունը, սակայն կան մի քանի ուշագրավ հանգամանքներ: Հասարակությունը դեռ չէր մարսել Կարապետյան-Մինասյան հակադրության և դիտողության պտուղները, երբ հաջորդ նիստի ժամանակ վարչապետն այս անգամ էլ թաքնված դիտողություններով և հարցադրումներով նեղ կացության մեջ դրեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Ասել, թե նա պատահական է դա անում, նույնն է, որ ոչինչ չասել: Օրինակ՝ վարչապետը շատ ավելի հիմքեր ուներ նեղ կացության մեջ դնել ՄՆ պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին, ով տարօրինակ մտքերի մի ամբողջ բույլ շաղ տվեց երեկվա նիստում՝ անգամ սխալ արտաբերելով իր ոլորտի հետ խիստ կա ունեցող բառերը՝ «մշակուՅթային» և այլն: Սակայն վարչապետի թիրախում հենց ԿԳ նախարարն էր: Վարչապետը դա անում էր՝ շատ լավ հասկանալով, որ այն նոր ռեզոնանս է առաջացնելու: Իհարկե, պարոն նախարարը, մեղմ ասած, չէր տիրապետում այն խնդիրներին, որոնց մասին զեկուցում էր:
 
Ի մասնավորի, խոսելով հիմնադրամների դրական կողմերի մասին, մոռանում էր, որ հենց դրանց միջոցով հնարավորություն է տալիս 63-ի սահմանն անցած ռեկտորներին պաշտոնավարելու, բուհերը վերածելու հերթական ծերանոցները: Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է այս հարցի քաղաքական ասպեկտը: Զուտ արտաքին դիտարկումների հայեցեակարգում իրեն պրոդուկտիվ համարող վարչապետը չի կարող աշխատել ոչ ստեղծարար անհատների կամ կուսակցության հետ: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարծես թե Դաշնակցության հետ կոալիցիոն շրջանակներում այլևս հույսեր չի կապում, և մի տեսակ այդ կուսակցությունը բեռ է դարձել իշխող համակարգում՝ նախարարական աթոռների տեսքով: Իսկ ապագա ընտրություններից հետո Սարգսյանը շատ ավելի ուրիշ շրջանակների քաղաքական պահանջներ բավարարելու խնդիր կունենա:
 
Հընթացս պետք է հաշվի առնել այն հանգամանքը նաև, որ Դաշնակցությունը, եթե անգամ գժտվի իշխանության հետ, չի կարող խաղալ լուրջ ընդդիմություն: Դա ունի իր խորքային և պատմական բազմաթիվ հիմնավորումները: Ու այս ֆոնին երևի թե պատահական չէր Սարգսյանի կողմից երկու դաշնակցական գործիչների պարգևատրումը: Սա կարող էր իր մեջ պարունակել թափանցիկ ակնարկներ: Վաղուց Հայաստանում ոչ ոք հենց այնպես չի պարգևատրվում: Ի՞նչ է մնում անել Դաշնակցությանը: Թերևս հին սկզբունքի համաձայն՝ բացել դռները և սպասել, որ մի օր արևն էլի շքամուտքից ներս կմտնի:
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
 
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026