8 պատճառ, որոնք ստիպում են մեզ գիրանալ
LIFEԱշխարհում կես միլիարդ մարդ ճարպակալում ունեն, սակայն մեր ավելորդ քաշը առաջ է գալիս ոչ միայն անառողջ սննդից, այլ շատ այլ գործոններից: Ահա ութ պատճառներ, որոնք նպաստում են ավելորդ քաշ ունենալուն:
-
Խուսափում եք ընտանեկան ընթրիքից
Ուսումնասիրությունները պնդում են, որ ընտանիքի հետ ճաշելը կարող է կանխել ճարպակալումը: Պատճառն այն է, որ միասին ճաշելը կարող է էմոցիոնալ կապ ստեղծել ընտանիքի անդամների միջև և օգնել ավելի առողջ սնվել: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ երեխաներն, ովքեր շաբաթն ամենաքիչը երեք անգամ ընտանիքի հետ են ճաշում, 24%-ով ավելի հավանական է, որ առողջ սննդակարգ կունենան, քան նրանք, ովքեր հազվադեպ են ընտանիքի հետ ճաշում:

-
Ծննդյան թիվը
Պարզվում է՝ նրանք, ովքեր ծնվել էն 1942 թվականից հետո ավելի հակված են գիրանալուն:

-
Ռեստորանների դասական երաժշտությունը
Ըստ մի ուսումնասիրության՝ մարդիկ ավելի շատ են սուրճ և սնունդ ընդունում այն ռեստորաններում, որտեղ դասական երաժշտություն է միացրած:

-
Գիշերն աշխատելը
Մարդիկ ծրագրավորված են այնպես, որ պետք է քնեն այն ժամանակ, երբ լույս չկա: Ուստի գիշերն աշխատելով նրանք ավելորդ քաշ են հավաքում, քանի որ չքնելով նրանք խախտում են իրենց ֆիզիոլոգիական ցիկլը և նվազեցնում են ամենօրյա էներգիայի ծախսը: Հետևաբար՝ գիշերն աշխատելով մենք ավելի ենք նվազեցնում նիհարելու հավանականությունը:

-
Ոչ բավարար քունը
Գիտականորեն ապացուցված է, որ քնի պակասը գիրանալու պատճառ է հանդիսանում: Բացատրությունն այն է, որ քունը շատ կարևոր դեր է խաղում էներգիայի նյութափոխանակության մեջ, ուստի քիչ քնելու դեպքում մենք ավելի շատ ենք սնվում, քանի որ ֆիզիոլոգիապես մենք հարմարվում ենք արթուն լինելուն:

-
Աղտոտված շրջակա միջավայրը
Ախտոտված միջավայրը խթանում է ճարպակալման ռիսկի զարգացմանը: Պատճառն այն է, որ որոշ աղտոտիչներ ստեղծվում են ճարպային հյուսվածքներից: Այս աղտոտիչները հասնում են մեր օրգանիզմին ճարպոտ սննդի, մսի և ձկան միջոցով:

-
Չափից շատ հեռուստացույց դիտելը
Ամեն օր երկու ժամից ավելի հեռուստացույց դիտելը 23%-ով մեծացնում է ճարպակալման ռիսկը: Հեռուստացույցը միացրած քնելը նույնպես խթանում է ճարպակալմանը: Ըստ մի ուսումնասիրության՝ գիշերը արհեստական լույսի տակ քնելը նվազեցնում է մելատոնինի մակարդակը: Վերջինս հորմոն է, որ պաշտպանում է մեզ նյութափոխանակության խանգարումներից, որոնք խթանում են ճարպակալման և շաքարախտի առաջացմանը:

-
Սթրես, ընկճվածություն, անհանգստություն…
Կանայք հետտրավմատիկ սթրեսից հետո ավելի արագ են ավելորդ քաշ հավաքում, քան նրանք, ովքեր չեն անցել այդ ամենի միջով:
Ինչպես գիտեք՝ շատերը սթրեսի և ընկճվածության ժամանակ նախընտրում են սննդի՝ հատկապես քաղցրավենիքի մեջ փարատել իրենց տխրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



