Փաշինյանն ընդունում է Թևան Պողոսյանի՝ գինի խմելու առաջարկը, բայց պայմանով
BLOGԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պատգամավոր Թևան Պողոսյանի բաց նամակին, որով վերջինս Փաշինյանին ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հրավիրել էր իրենց տուն՝ գինի խմելու ու երկրի ապագայի մասին մտորելու:
«Հարգելի Թևան.
Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։
Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։
Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։
Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը»։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



