ԱՀԿ-ի փորձագետը պատմել Է հակաբիոտիկների հաճախակի օգտագործման վտանգի մասին
SOCIETYՀակաբիոտիկները գրիպը եւ մրսածությունը չեն բուժում, իսկ այդ դեղերի հաճախակի գործածումը վտանգավոր Է եւ կարող Է դրանց նկատմամբ առաջացնել վնասաբեր մանրԷների կայունություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Առողջապահության համաշխար հային կազմակերպության (ԱՀԿ) հակամանրԷական ռեզիստենտության ավագ տեխնիկական փորձագետ Էլիզաբեթ Թայլորը:
«Գրիպի եւ վիրուսների բուժման համար հակաբիոտիկներ չօգտագործելու առաջին պատճառն այն Է, որ դրանք պարզապես ձեզ չեն օգնի: Այնպես որ պարզապես զուր տեղը կկորցնենք ձեր ժամանակն ու փողը: Հակաբիոտիկները կարող են պայքարել սոսկ մանրԷների դեմ»,- ասել Է նա:
Թայլորի խոսքով՝ հակաբիոտիկները չեն օգնում բուժվելու վիրուսների հարուցած մրսածության հիվանդություններից, այդ թվում՝ թռչնագրիպից եւ խոզագրիպից:
Բացի դրանից, հակաբիոտիկների մշտական գործածումը նպաստում Է այդ դեղերի նկատմամբ իրոք վտանգավոր մանրԷների կայունության արագ առաջացմանը: Դրանով իսկ հակաբիոտիկները պարզապես դադարում են գործելուց:



