Արծվիկ Մինասյանը հերքում է լուրերը, թե վարչապետը չի ցանկանում աշխատել Դավիթ Լոքյանի հետ
SOCIETYՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել ՀՅԴ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նման խնդիր բացարձակապես չկա:
«Այդպիսի լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Ես արդեն ասացի, որ վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև լարվածություն և անձնական խնդիրներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակում են աշխատել քաղաքական համաձայնության մասին համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ և որևէ խնդիր չկա:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



