Ազնավուրը երեք բացառիկ համերգ կունենա Փարիզում
SOCIETYԱշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Համերգները նախատեսված են 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին և 28-ին:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



