Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի բնակչության եկամուտների աղբյուրներն ու կառուցվածքը

ANALYSIS
Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ մեր երկրում մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը կազմում է 52 377 ՀՀ դրամ: Քաղաքային բնակավայրերում այն համեմատաբար բարձր է և հասնում է 58 հազար ՀՀ դրամի, իսկ գյուղական բնակավայրերում միջինը կազմում է 42 103 ՀՀ դրամ:
 
2016թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում: Այսպես, տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 5.7%-ով: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել վարձու աշխատանքից՝ 14.1% և կենսաթոշակներից ու նպաստներից` 11.7%: Արդյունքում, ավելացել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 4.1 և 0.9 տոկոսային կետերով: Ավելացել են նաև գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից ստացված դրամական եկամուտները` 1.0%-ով, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդամենը դրամական եկամուտներում նվազել է 0.2 տոկոսային կետով: Դրամական եկամուտների անկում է արձանագրվել սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 41.0%, տրանսֆերտներից՝ 23.3%, այլ եկամուտներից՝ 8.9% և ինքնազբաղվածությունից՝ 0.6%: Արդյունքում, նվազել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտ-ներում, համապատասխանաբար` 0.2, 3.4, 0.6 և 0.6 տոկոսային կետերով:
 
Գրեթե նույն միտումներն են արձանագրվել քաղաքային բնակավայրերում: Այսպես, քաղաքային բնակչության ընդամենն անվանական դրամական եկամուտներն աճել են 5.2%-ով: Ընդ որում, դրամական եկամուտների աճ է արձանագրվել վարձու աշխատանքից և կենսաթոշակներից ու նպաստներից՝ 13.0%: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել նաև այլ եկամուտներից՝ 7.0%, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդամենը դրամական եկամուտներում մնացել է անփոփոխ: Դրամական եկամուտների անկում է արձանագրվել սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 34.4%, գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից՝ 31.5%, տրանսֆերտներից՝ 26.0% և ինքնազբաղվածությունից՝ 6.8%: Արդյունքում, նվազել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտ-ներում, համապատասխանաբար՝ 0.2, 0.2, 3.8 և 1.2 տոկոսային կետերով:
 
2015թ. գյուղական բնակավայրերում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով անվանական դրամական եկամուտներն աճել են 8.7%-ով: Այսպես, դրամական եկամուտների աճ է արձանագրվել ինքնազբաղվածությունից` 26.3%, վարձու աշխատանքից` 22.9%, կենսաթոշակներից և նպաստներից՝ 10.1%: Արդյունքում, ավելացել են վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 1.2, 5.0 և 0.2 տոկոսային կետերով: Աճել են նաև գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից ստացված եկամուտները` 0.2%-ով, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդամենը դրամական եկամուտներում նվազել է 1.4 տոկոսային կետով: Նվազել են սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ 7.4 անգամ, այլ եկամուտներից` 26.1%-ով և տրանսֆերտներից՝ 14.6%-ով ստացված եկամուտները:
 
Վերջիններիս մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում նվազել են համապատասխանաբար 0.1, 2.4 և 2.5 տոկոսային կետերով Դրամական եկամուտների աճին զուգընթաց գրեթե չի մեղմացել բևեռացումը: Այսպես, 2015թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16.4 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները (2014թ.` 16.7 անգամ):

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market