Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Պրահայի գործընթաց»-ի նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին

POLITICS

 Եվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացավ «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջև միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձևաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արևելյան գործընկերության և այլ երկրներ: 

Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարևոր միգրաիոն խնդիրները և ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձևավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։ 

Համաժողովի բանախոսներն ընդգծեցին, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով: 

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրեց Պրահայի գործընթացի 2012-2016թթ. գործողությունների ծրագրին համապատասխան ՀՀ-ում կատարած աշխատանքները և ընդծեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու գործակցությունն այս կարևոր միջազգային ձևաչափում։ ՀՀ դեսպանը ողջունեց միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը։ 

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նաև անդրադարձավ սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ընդունել է 20 հազարից ավելի փախստականներ Սիրիայից և Իրաքից, որը բնակչության թվի հարաբերակցությամբ Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից է։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ թեպետ ներգաղթյալների մի մասն իրենց կարողությունների և պետական աջակցության շնորհիվ կարողացել է ինտեգրվել հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանն ունի աջակցության կարիք և այս հարցում ակնկալում է եվրոպական համապատասխան կառույցների օժանդակությունը: 

Քննարկումների արդյունքում նախարարական համաժողովն ընդունեց համատեղ հռչակագիր, 2017-2021թթ. գործունեության մանդատ տվեց Գործընթացին։ Հռչակագրով նախատեսվել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղի կունենա փորձագետների հանդիպում, որի ընթացքում, ելնելով արդի առաջնահերթություններից, կմշկվի Գործընթացի՝2017-2021թթ. գործողությունների ծրագիր։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network