Ղրղզստանի նախագահը Թուրքիայից ժամանել է Մոսկվա՝ շարունակելու բուժումը
INTERNATIONAL NEWSՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիայից ժամանել Է Մոսկվա՝ շարունակելու բուժումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ղրղզական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Մասնագետների խորհրդով եւ ռուսական կողմի հրավերով նախագահը սեպտեմբերի 23-ին ժամանել Է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ շարունակելու բուժումը այն բժիշկների ղեկավարությամբ, որոնք ավելի վաղ հետազոտել են նրան եւ բուժել սրտի հիվանդությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, Մոսկվա Է ժամանել Ղրղզստանի նախագահի եւ կառավարության գործերի վարչության Կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ բուժմասի գծով տեղակալ սրտաբան Գուլմիրա Բաիտովան:
Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հիշեցրել Է, որ «բուժզննումը շարունակելու անհրաժեշտության կապակցությամբ» Աթամբաեւը սեպտեմբերի 20-ից կարճաժամկետ արձակուրդ Է վերցրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



