«Ամենախելացին» սովորելու դպրոց է, որը տալիս է բանալիներ՝ տարբեր ասպարեզներ մուտք գործելու համար. Նազենի Հովհաննիսյան
LIFE
Tert.am Life-ը գրում է.
«Ամենախելացին» նախագծի 4-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին, որին կմասնակցեն 12-13 տարեկան դպրոցականներ:
Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի ստեղծագործական կազմը վստահեցրեց, որ նոր եթերաշրջանում մի շարք անակնկալներ և բացահայտումներ կլինեն ինչպես մասնակիցների, այնպես էլ հեռուստադիտողների համար։
«Երրորդ եթերաշրջանը մեզ ապացուցեց, որ նախագիծը ո՛չ միայն կենսունակ է, այլ իր հստակ տեղն է զբաղեցրել Armenia TV –ի եթերացանկում, այսինքն սպասված էր հեռուստադիտողի կողմից և յուրաքանչյուր նոր եթերաշրջան իր հետ բերում է նոր էմոցիաներ, նոր զգացողություններ, նոր գիտելիքներ։ 4-րդ եթերաշրջանն արդեն սկսել ենք նկարահանել, որը շուտով կմեկնարկի։ Ես կարող եմ փաստել, որ նախագծում մասնակցող յուրաքանչյուր երեխա տիրապետում է ոչ միայն դպրոցական, այլ նաև արտադպրոցական գիտելիքների, որը շատ ողջունելի է»,- ասաց Armenia TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Շարունակությունը՝ այստեղ:



