Սեբաստիան թիրախում է․ Թուրքիայում խիստ անհանգստացել են Հայաստանի բալիստիկ հրթիռներից
SOCIETYՀայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված զորահանդեսին հեռահար բալիստիկ հրթիռների կայանքների ցուցադրությունը բացի Ադրբեջանից անհանգստացրել է նաեւ Թուրքիային։
Թուրքական մամուլում անդրադարձել են զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» հեռահար հրթիռներին՝ նշելով, որ դրանք սպառնում է տարածաշրջանի մի շարք երկրների։
Թուրքական DunyaBulteni կայքը գրել է, թե Հայաստանի զինանոցում է գտնվում աշխարհի ամենաէֆեկտիվ հրթիռային համակարգերից համարվող «Իսկանդերը», որը կարող է խոցել մինչեւ Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Սըվազ քաղաքը (Սեբաստիա-խմբ)։
Կայքը նաեւ նշել է, թե Հայաստանի զինված ուժերում հերթապահության կանգնած նաեւ Թուրքիային սպառնացող S-300 համալիրները։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



