Քլինթոնի եւ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը կկայանա սեպտեմբերի 26-ին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփն առաջին հեռուստաբանավեճին կմասնակցեն սեպտեմբերի 26-ին: Դրանք կտեւեն 90 րոպե: Ըստ RFI-ի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու միլիարդատերը կհանդիպեն Նյու Յորքի Հոֆսթրի համալսարանում:
Մինչ նոյեմբերի 8-ին նախանշված նախագահական ընտրությունները Քլինթոնն ու Թրամփը եւս երկու հեռուստաբանավեճի մասնակցեն: Սակայն առաջին փուլը վճռական նշանակություն ունի:
Դեռեւս մի քանի ամիս առաջ Հիլարի Քլինթոնը, հարցումների համաձայն, առաջ էր անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Սակայն վերջին շրջանում նրանց միջեւ տարբերությունը կրճատվել է այնքան, որ որոշ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ հաջորդ նախագահ է դառնալու Դոնալդ Թրամփը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



