Ադրբեջանի ֆինանսների նախարարության գանձապետական համակարգը փլուզվել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ֆինանսների նախարարության գանձապետական համակարգը փլուզվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը` վկայակոչելով istiqlal.az-ը:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության գանձապետարանը արդեն ավելի քան 10 օր խախտել է երկրի բյուջետային հիմնարկներին եւ պետպատվերով աշխատող հաստատություններին գումարի փոխանցման կարգը:
Հիմնարկությունների դիմումներին, թե ինչու՞ փոխանցումը ավելի քան 17 օր չի կատարվում նախարարությունը պատասխանել է , որ պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Ադրբեջանի տարբեր շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` նախարարությունը կապված երկրի պետբյուջեի վատ վիճակի հետ պարզապես գումար չունի համապատասխան փոխանցումները կատարելու համար:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:
Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:



