ԻՊ-ն քիմիական զենք Է օգտագործել Մոսուլի մերձակայքում. Վաշինգտոն
INTERNATIONAL NEWSԱշխարհի մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:
Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, մանանեխի գազով հրթիռն ընկել Է Քայարա ռազմակայանից մի երկու հարյուր մետր հեռավորության վրա: Ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել:
Եթե հաղորդագրությունը հաստատվի, ապա հրթիռը կդառնա փաստաթղթերով հիմնավորված առաջին քիմիական զենքը, որը կիրառվել Է կոալիցիայի զորքերի դեմ:
Հրթիռի բեկորն այժմ ուղարկվել Է լաբորատորիա՝ լրացուցիչ անալիզի համար:
Մանանեխի գազը, որը նաեւ հայտնի Է որպես իպրիտ, կարող Է լուրջ վնաս պատճառել առողջությանը եւ մահվան հանգեցնել, քանի որ ախտահարում Է մաշկը, աչքերը եւ շնչուղիները:



