Համազգային նոր հարցումն արձանագրել Է Քլինթոնի 6 տոկոսի առավելությունը Թրամփի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով գերազանցում Է նախընտրական արշավում իր հանրապետական մրցակցին՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են NBC եռուստաալիքի եւ The Wall Street Journal թերթի կողմից համատեղ անցկացված նոր համազգային հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 21-ին:
Վերջին տվյալների համաձայն՝ նոյեմբերի ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է ձայն տալ հարցվածների 43 տոկոսը, Թրամփին մտադիր Է պաշտապանել 37 տոկոսը: Այսպիսով, նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջը գերազանցում Է վեց տոկոսային կետով: Ինչպես նշում Է «Ուոլ-սթրիթ ջոռնելը», սա Քլինթոնի ամենամեծ առավելությունն Է օգոստոսի վերջից ի վեր, երբ մրցակցի նկատմամբ նրա առավելությունը կազմում Էր հինգ տոկոս:
Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնը վայելում Է ամերիկացիների 9 տոկոսի աջակցությունը, իսկ «կանաչների» կուսակցությունից հավակնորդուհի Ջիլ Սթեյնը՝ ընդամենը երեք տոկոսը: Ընդ որում, ըստ առանձին հարցման արդյունքների, երբ հարցման մասնակիցներին առաջարկվել Էր ընտրություն կատարել միայն երկու հիմնական թենածուների միջեւ, Քլինթոնը Թրամփին գերազանցել Է յոթ տոկոսային կետով՝ 48 տոկոս առ 41 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



