Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Շարունակական հաղթանակների գաղտնիքը...

SOCIETY

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որհայկական սպորտի վերածննդի մեջ ազգային մեծ բարերար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրած ավանդը, պարզապես, անգնահատելի է.հենց այս մարդու անվան հետ են կապված այն անօրինակ ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս մեզ՝ վստահ հայտարարելու, որ Հայաստանը համաշխարհային սպորտային գերտերություն է՝ ընդունակ ոտք մեկնելու ցանկացած գերզարգացած երկրի հետ, իր մարզիկների ցույց տված արդյունքներով դասվելու առաջատարների շարքին:

Բայց ասել, թե Ծառուկյանի՝ այս ամենում ներդրած ավանդը մեծ է, կնշանակի ոչինչ չասել, քանի որայն ինչ անում է Ծառուկյանը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի զարգացման գործում, ուղղակի անգնահատելի է, ինչի ապացույցը նրա՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ունեցած բարձր վարկն է, հարգանքը, որ լավագույն գնահատականն է՝ նրա նվիրվածությանը, առատաձեռնությանն ու խիստ բարձր մարդկային հատկանիշներին. Գագիկ Ծառուկյանը բացարձակ հեղինակություն է համաշխարհային սպորտի բարձրագույն ատյաններում, ինչպիսիք, օրինակ, նույն Միջազգային օլիմպիական կոմիտեն է, մի շարք սպորտային գերտերությունների ազգային օլիմպիական կոմիտեներ և այլն:

Այն, որ օլիմպիական մեդալակիրների պարգևատրման ու մեծարման արարողությունն իսկապես շքեղ ստացվեց, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. ՀԱՕԿ-ի կողմից արվել էր ամեն բան, որպեսզի մեր օլիմպիական հերոսներն իրենց գնահատված զգան, մի բան, որն ուղղակի առնչություն ունի ոչ միայն նրանց ներկայի, այլև ապագայի հետ, քանի որ ամենևին էլ գաղտնիք չէ՝ միայն գնահատված մարդն է ընդունակ նորանոր հաղթանակների, ձեռքբերումների. ձեռքբերումներ, որոնք այս պարագայում ոչ միայն, կամ ոչ այնքան անձնական են, որքան համընդհանուր՝ հանդիսանալով արգասիքն այն հսկայական թիմային աշխատանքի, որ թույլ է տալիս գլուխներս բարձր ներկայանալ համաշխարհային սպորտային հանրությանը. Ծառուկյանի՝ սեփական միջոցների հաշվին սպորտսմեններին ու նրանց մարզիչներին հանձնված պարգևներն, իրոք, տիտանական են:

Առանց չափազանցության՝ աշխարհի որևիցե երկրում օլիմպիականներն այնպիսի փառքի չեն արժանացել, որքան՝ Հայաստանում, մոլորակի որևիցե գերզարգացած տերության որևիցե մարզիկ իր պարգևներով չի կարող նույնիսկ համեմատվել մերոնց հետ, քանի որ որքան էլ կարող է անսպասելի հնչել, փաստ է, որ անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն, Անգլիան ու Սինգապուրը սեփական մարզիկների նկատմամբ չեն դրսևորում այնպիսի հոգատարություն, ինչպես դա անում են մեզ մոտ՝ Հայաստանում՝ ի դեմս ՀԱՕԿ-ի (ԱՄՆ-ում, օրինակ, օլիմպիական ոսկե մեդալակիրները պարգևատրվում են 25 հազ., արծաթե մեդալակիրները 15 հազ., բրոնզե մեդալակիրները 10 հազ. դոլարով: Ռուսաստանում ոսկե մեդալակիրներին պարգևատրել են 60 հազարական դոլարով, իսկ ահա Անգլիայում, առհասարակ, ոչնչով չեն պարգևատրում):

Ուստի՝ վստահ ենք՝ հայկական սպորտի հաղթարշավը շարունակական է լինելու, անկասելի, քանի որ դրա համար կա համապատասխան կամք, ներուժ ու ցանկություն՝ մինչև վերջ հասցնելու այն գործը, որ տարիներ ի վեր իրականացնում է ՀԱՕԿ-ն ու նրա նվիրյալ ղեկավար Գագիկ Ծառուկյանը.հաղթանակները դեռևս առջևում են:

Դավիթ Բաբանով

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine