Yerevan, 31.December.2025,
00
:
00
BREAKING


Կարիճներին կարող է ամբողջությամբ կլանել վազվզոցը. Սեպտեմբերի 22-ի աստղագուշակ

PHOTO

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում ժամանակ կորցնել: Օրը նպաստում է շարժունությանը, արագ տեղաշարժերին: Եթե վատ է աշխատում կապը, կարող է ավելի հեշտ լինել անհրաժեշտ մարդկանց հետ անձամբ հանդիպել: Անսովոր իրավիճակներում կօգնի ձեր հնարամտությունը, սակայն ստիպված կլինեք համակերպվել որոշ անխուսափելի խնդիրների հետ, օրինակ՝ փաստաթղթերում խառնաշփոթի, թյուրըմբռնման, ուժերի և ժամանակի մի մասի անիմաստ վատնման:

Ցուլ

Օրը խոստանում է հետաքրքիր դառնալ շփվող և դիտունակ Ցուլերի համար: Տպավորությունների արագ հաջորդափոխությունը ոչ միայն կզվարճացնի ձեզ, այլև կնպաստի ինքնակրթությանը, աշխարհի և մարդկանց մասին պատկերացումների ընդլայնմանը: Եթե չեք սահմանափակվել հետևելով և որոշել եք ինչ-որ սցենարի անձամբ միանալ, ապա արժե նախապատրաստվել դեպքերի փոփոխականությանը, զանազան անակնկալների, դերերի վերադասավորման:

Երկվորյակ

Երկվորյակները ձգտում են ակտիվության, շփման, փոփոխությունների, բայց իրականում նրանցից շատերն այսօր տեղում կդոփեն: Չնայած բոլոր ջանքերին՝ առաջընթացը կարող է խնդրահարույց լինել, գործողությունները կարող են վերածվել անարդյունավետ վազվզոցի, խոսակցությունները կարող են դատարկ լինել: Հնարավորը է, որ խնդիրը ձեր՝ սովորությունների իշխանության ներքո գտնվելն է, այն, որ չեք վերակառուցել ձեր մտածելակերպը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հավակնել իրադարձությունները կառավարելուն: Իրավիճակի վերահսկողությունը մի շարք պատճառներով կարող է ձեր ձեռքում չլինել: Մինչ գիշեր ձեզ կարող է ուղեկցել անվստահությունը, անհանգստության կամ ապակողմնորոշման զգացումը, հատկապես, եթե դուք ճանապարհին եք, անծանոթ վայրում եք: Օրը հարմար է ուսման, ուսումնասիրությունների, փորձի, փորձարկումների համար:

Առյուծ

Առյուծներին սպասվում է դինամիկ և ճանաչողական օր: Հնարավոր է, որ օրվա ընթացքում ստիպված լինեք մի քանի վայրում գտնվել, հանդիպել տարբեր մարդկանց հետ, լսել հակասական արձագանքներ: Բացառված չէ, որ մի քանի անգամ փոխվեն ձեր ծրագրերը, կամ անընդհատ տատանվի տրամադրությունը: Բազում շեղող պահերի պատճառով կարող է դժվար լինել հիմնական ուղղությունը պահելը: Եթե խճճվել եք, կամ արդյունքը ձեզ չի գոհացրել, չարժե վհատվել:

Կույս

Կույսերին այսօր շատ բան չի հաջողվի, ջանքերի մի մասը ջուրը կընկնի: Պատճառը կարող է լինել իներցիայով գործելը: Գուցե անհրաժեշտ է տեղ հաշվարկել նոր իրադարձությունների համար, դուրս գալ նախկին սխեմաներից, պարտադրված խաղերից: Չարժե կողմնորոշվել ուրիշի հաջողություններով, ավելի լավ է առաջ շարժվել սեփական տեմպով: Անցանկալի է նախագծեր ձեռնարկելը, փոփոխությունները շտապեցնելը, կարիերայի հետ կապված որոշումներ ընդունելը:

Կշեռք

Կշեռքների անձնական պոտենցիալը կտրուկ աճում է, սակայն այսօր հանգամանքներն ամեն կերպ խանգարում են ազատ կամարտահայտմանը, անձնական տաղանդների դրսևորմանը: Որոշ սցենարներ խճճված կլինեն, որոշ ճանապարհներ՝ ժամանակավոր փակված: Շատ բան կհիշեցնի անավարտ գործերի և սցենարների մասին, հնարավոր են կպչուն հիշողություններ, զանգեր և այլ կապեր նախկին կյանքից: Իրադրությունը կարող է ապակողմնորոշել և նյարդայնացնել:

Կարիճ

Կարիճներին կարող է ամբողջությամբ կլանել վազվզոցը: Օրվա ընթացքում իրադրությունը մի քանի անգամ կփոխվի, կարող եք փոխել ընկերախումբը, գործելաոճը, շարժման ուղղությունը, հետաքրքրությունների վեկտորը: Հնարավոր են զվարճալի կամ խնդրահարույց պահեր ճանապարհին, ղեկին, համացանցային շփման ընթացքում: Չարժե ծանոթություններ հաստատել, ղեկավարվել սկզբունքայնորեն նոր տեղեկատվությամբ, հավատալ բամբասանքներին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարող է վշտացնել իրադարձությունները ղեկավարելու անհնարինությունը, ուրիշի կարծիքի կամ գործելաճի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը: Այսօր արժե խուսափել բանակցություններից, հանդես գալ նոր առաջարկներով: Փոխըմբռնումը և ջանքերի համաձայնեցումը բարդացված կլինի մի շարք գործոնների պատճառով: Արժե հոգ տանել հեղինակությանը: Միևնույն ժամանակ, չարժե լիակատար կախվածության մեջ լինել ուրիշի կարծիքից:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն միաժամանակ հետևել մի քանի ուղղությունների: Տիպիկ Այծեղջյուրների համար առաջադրանքը կարող է ամենահեշտը չլինել: Եթե դուք պերֆեկցիոնիստ եք, աստղերը խորհուրդ են տալիս նախապես ցածրացնել նշաձողը և ամեն ինչին ավելի պարզ նայել: Հակառակ դեպքում՝ ձեր էներգիայի առյուծի բաժինը կծախսվի մտահոգությունների վրա, ինչը լավագույն կերպով չի անդրադառնա ձեր իմիջի և ինքնազգացողության վրա:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ծրագրեր կազմել մոտակա ապագայի համար: Դետալները դեռևս կախված են բազմաթիվ գործոններից և մեծամասամբ՝ ձեր կամ ուրիշի անցյալի ժառանգությունից: Քանի դեռ լիակատար կարգ չի հաստատված փաստաթղթերում, մտքերում, գործերում կամ հարաբերություններում, գունագեղ պատկերներ նկարել կարելի է միայն մոտավորապես: Իրադարձությունների ընթացքի վրա այսօր կարող է ազդել ցանկացած մանրուք, եթե ժամանակին դրան անհրաժեշտ ուշադրություն չհատկացնեք:

Ձկներ

Ձկների համար օրը լարված կլինի, հոգնեցուցիչ և չափավոր արդյունավետ: Առաջընթացը կարող են դանդաղեցնել վարքագծի և շփման սովորական սխեմաները, ձեր կամ ուրիշի դիրքորոշումների երկակիությունը: Հնարավոր է բախվեք խնդիրների, որոնցից ժամանակին փորձել եք խուսափել: Շատ պահեր կգրգռեն ձեզ, կսադրեն ուշացած վեճերի: Չարժե այս օրն ընտրել խորհրդակցությունների, տեղափոխման, գործերի վերակազմակերպման համար:

AraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia