Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Իսկանդեր-Է» ռազմավարական զսպման գործիք

SOCIETY

Razm.info-ն գրում է.

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։

Սակայն ռազմական ոլորտից ոչ այնքան քաջատեղյակների համար միշտ չէ, որ պարզ է, թե ինչի համար ու ինչպես կարող է օգտագործվել այդ համակարգը։ Երբեմն հնչում են նույնիսկ զավեշտալի հարցեր, օրինակ՝ «կարիք կա՞ր արդյոք այդ տեխնիկան առաջնագծից հանել»։

Տարատեսակ անհեթեթություններին վերջ տալու նպատակով փորձենք ներկայացնել, թե իրականում ինչ համակարգ է «Իսկանդեր-Է»-ն ու ինչպես այն կարող է կիրառվել։

Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայան

Ինչի՞ համար է նախատեսված «Իսկանդեր» համալիրը
«Իսկանդեր-Է»-ն «վիրաբուժական գործիք է»։ Այն ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` մինչև 300կմ հեռավորության վրա, մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով (մինչև 50կմ), թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։ Իսկ բարձր ճշգրտությունն ապահովվում է դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով։

Այսպիսով, իր հեռահարության և բացառիկ ճշգրտության շնորհիվ այս զինատեսակը հնարավոր է դարձնում կետային հարվածներով ոչնչացնել թշնամու ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կարևորագույն օբյեկտները նրա գրեթե ամբողջ տարածքում։

«Իսկանդերի» հրթիռների համար պոտենցիալ թիրախներ կարող են լինել թշնամու ռազմական օդանավակայանները, զինամթերքի խոշոր պահեստները, նավթագազային ու էներգետիկ ենթակառուցվածքները, խոշոր զորամիավորումների շտաբերն ու հրամանատարական կետերը և բացառիկ կարևորություն ունեցող այլ օբյեկտներ, որոնք հայկական բանակի սպառազինությունում առկա հարձակման այլ միջոցների համար հասանելի չեն։

Ընդ որում, օրինակ` Բաքվում և շրջակայքում գտնվող նավթագազային ենթակառուցվածքներին հասցվելիք հարվածներն ի վիճակի են տևական ժամանակով կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը, որն առանց այն էլ լավ օրեր չի ապրում։ Ու հենց այս հանգամանքն է «Իսկանդերը» դարձնում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում Ադրբեջանի զսպման գործիք։

300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համալիրի հրթիռի խոցման շառավիղը Ստեփանակերտից արձակելու դեպքում

300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համալիրի հրթիռի խոցման շառավիղը Ստեփանակերտից արձակելու դեպքում

Ի՞նչ է նշանակում զսպման գործիք
Կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտություն կա մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչ է նշանակում առհասարակ զսպման գործիք։

Կոնցեպցիայի հիմքում ընկած է ագրեսիայի դեպքում թշնամուն՝ նրա համար անընդունելի չափի վնաս հասցնելու գաղափարը։ Այդ վնասը կարող է լինել ինչպես մարդկային, այնպես էլ տնտեսական, քաղաքական ևն։ Այս գաղափարը տարբեր իրավիճակներում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեյցարիայի դեմ գերմանական ագրեսիան զսպվեց մոբլիզացիայի շվեյցարական մոդելի շնորհիվ. ենթադրվող կորուստները գերմանացիներն այդ փուլում անընդունելի համարեցին։ Կամ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ – ԽՍՀՄ ուղղակի ռազմական բախումը զսպվում էր միջուկային զենքի շնորհիվ։

Բայց պիտի նկատի ունենալ, որ զսպման գործիքը կիրառվելուց հետո արդեն կորցնում է իր զսպող դերը։ Եվ հետևաբար, դրա կիրառման ժամանակը անհրաժեշտ է ընտրել շատ ուշադիր ու սառը դատելով՝ առավելագույն արդյունք ստանալու նպատակով։

Վերոհիշյալը, սակայն, ամենևին չի նշանակում, թե հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը նվազելու է։ Ոչ էլ նշանակում է, որ կա երաշխիք, որ Ադրբեջանն այնուամենայնիվ չի կրկնի լայնամասշտաբ պատերազմի վերսկսման փորձը։ Միանգամայն հնարավոր ենք համարում նաև, որ Ադրբեջանը փորձի սահմանափակ, տեղային գործողություններ նախաձեռնել, որոնք այնքան լայնամասշտաբ չեն լինի, որ տեղին լինի «Իսկանդերի» գործադրումը, բայց միաժամանակ կավելացնեն Հայաստանի նկատմամբ ճնշումը։ Ըստ այդմ անհրաժեշտ է ընդլայնել նաև անմիջապես մարտի դաշտում թշնամուն զսպելու գործիքակազմը և հասնել նրան, որ նույնիսկ տեղային, սահմանափակ գործողություններում ենթադրվող կորուստները ադրբեջանական հրամանատարության համար անընդունելի լինեն։

Այս նպատակի իրագործման համար «Իսկանդերի» նման հնչեղ անուններ հիմնականում պետք չեն, քանի որ այս դեպքում խոսքն արդեն ավելի մասսայական զինատեսակների ու միջոցների մասին է. փողային հրետանի, հետախուզություն, անհատական հանդերձավորում ևն։

Քանի՞ «Իսկանդեր» ունենք ու ինչքա՞ն ենք դրանց համար վճարել
Ստույգ ու պաշտոնական տվյալներ դեռ չկան։ Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են արձակման ու լիցքավորման երկուական կայաններ։ Ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» թերթի կայքը՝ հղում անելով ՌԴ ռազմաարդյունբերության ոլորտի բարձրաստիճան անանուն երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ Հայաստան է մատակարարվել «Իսկանդեր» համակարգի մեկ դիվիզիոն։ Նույն հոդվածում ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին կարծիք էր հայտնել, որ Հայաստանին վաճառվել է մեկ դիվիզիոն` արձակման չորս կայանով (չշփոթել զորահանդեսում ցուցադրված չորս մեքենայի հետ, քանի որ դրանցից երկուսը լիցքավորող մեքենաներն էին)։

Ինչ վերաբերում է գործարքի արժեքին, ապա քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել միայն, որ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության փետրվարին հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկար։

Ինչի համար նախատեսված չէ «Իսկանդեր» համալիրը
Նշենք նաև, թե ինչ հնարավոր չէ կամ չարժի անել «Իսկանդեր» համալիրով։ Թեև, ռազմական ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար ներքոգրյալները պարզագույն և ակնհայտ ճշմարտություններ են, բայց փորձը ցույց է տալիս, որ ոլորտով չհետաքրքրվող մարդկանց համար ամեն ինչ չէ, որ ակնհայտ է։

  • Հնարավոր չէ խոցել հակառակորդի ավիացիան թռիչքի ժամանակ. «Իսկանդերը» հակաօդային պաշտպանության միջոց չէ:
  • Իմաստ չունի խոցել թշնամու խրամատները. այս հրթիռներն ուղղակի ափսոս է ծախսել այդ կարգի խնդիրներ լուծելու համար։
  • Չի կարելի առաջնագծի պաշտպանությունն ապահովել. «Իսկանդերը» խորքային հարվածներ հասցնելու համար է։ Իսկ առաջնագծի պաշտպանությունն ապահովելու համար այլ միջոցներ կան. օրինակ` ինժեներական կառույցները, կանխազգուշացման ու մշտադիտարկման համակարգերը։
  • Նմանապաես «Իսկանդերը» չի կարելի և անիմաստ է առաջնագիծ հանել. այն առաջնագծում պետք չէ, քանի որ գործում է խորը թիկունքից։ Իսկ առաջնագիծ հանելը մեծագույն անմտություն կլինի, որովհետև այդ դեպքում համակարգը խոցելի կդառնա թշնամու գրեթե բոլոր զենքերի համար ու անմիջապես կոչնչացվի նրա կողմից։
  • Չի կարող լուծել Հայաստանի զինված ուժերի բոլոր խնդիրները։ Հետևաբար այս համալիրի առկայությանը զուգահեռ Հայաստանը պիտի շարունակի մյուս զորատեսակների զարգացումը։

Եվ վերջում ճանաչողական նպատակներով տեղադրում ենք նաև Ռուսաստանում «Իսկանդեր» համալիրի հրթիռի «աշխատանքը» ներկայացնող տեսանյութ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League