Վայրեր, որ պետք է անպայման այցելե,լ քանի դեռ շատ զբոսաշրջիկները դրանք չեն գրավել
LIFEՀանգստի գնալիս մենք հաճախ ընտրում ենք այնպիսի վայրեր, որտեղ եղել են գրեթե բոլորը: Մենք հաճախ մտածում ենք. «Ինչքան շատ զբոսաշրջիկներ կան, այնքան այդ տեղը լավն է:» Սակայն սա միշտ չէ, որ ճիշտ է: Աշխարհում այնքան գեղեցիկ վայրեր կան, որոնք դեռ այդքան էլ հայտնի չեն մարդկանց:
Մենք այսօր ձեզ կներկայացնենք 11 հիասքանչ վայրեր, որոնք կօգնեն ձեզ հեռանալ մարդաշատ քաղաքներից և սուզվել հանգստության մեջ:
-
Խոսե Իգնացիո, Ուրուգվայ
Այստեղ բնակվում են ընդհամենը 300 մարդ, սակայն ձմռանը այս քաղաքը լի է լատինամերիկյան հայտնի աստղերով, այդ թվում նաև երգչուհի Շակիրան: Այս վայրը հրաշալի կլինի նրանց համար, ովքեր կարող են իրենց մի փոքր ճոխություն թույլ տալ:

-
Ռոնգ, Կամբոջա
Եթե ցանկանում եք հեռանալ քաղաքակրթությունից, ուրեմն այս վայրը հենց ձեզ համար է:

-
Բանգլադեշ
Բանգլադեշը հիասքանչ երկիր է բազմաբնույթ մշակույթով և հարուստ պատմությամբ: Զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, սակայն այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան:

-
Սոֆիա, Բուլղարիա
Սոֆիան ամենամատչելի զբոսաշրջական քաղաքներից է: Բուլղարական այս քաղաքում հրաշալի պատմական հուշարձաններ կան:

-
Ամբերգրիս Կայե, Բելիզե
Ամբերգրիս Կայե կղզին հարուստ պատմություն ունի: Այստեղ բնակվել են նաև մայաները: Այս վայրը հատկապես գրավիչ կլինի սուզորդների համար:

-
Մյանմա
Մյանման գտնվում է Ասիայի հարավ-արևելքում: 2010 թվականին այս երկիր են այցելել ընդհամենը 300.000 մարդ, սակայն 2013 թվականին այդ թիվը հասել էր 2 միլիոնի:

-
Ռոատան, Հոնդուրաս
Այս վայրը նույնպես շատ դուր կգա սուզորդներին:
-
Ապուլիա, Իտալիա
Ապուլայում հանգիստն ուղղակի հրաշալի կլինի՝ գեղեցիկ ծով, կարմիր հող, ոսկեգույն մայրամուտ և ամենակարևորը՝ հյուրընկալ տեղաբնիկներ: Բացի գեղեցիկ ծովափը այստեղ նաև բազմաթիվ տեսարժան վայրեր կան:

-
Զամբիա և Զիմբաբվե
Այս ազգային պարկն ուղղակի ահռելի է: Այն 14.600 կմ/ք է: Այտես կան գեղեցիկ լճեր, հազվագյուտ բույսեր, և աֆրիկական վայրի կենդանիներ և թռչուններ:

-
Բուսան, Հարավային Կորեա
Թեև շատերը շտապում են տեսնել Սեուլը, մենք խորհուրդ ենք տալիս այցելել Բուսանը: Այն հաճախ անվանում են «Հարավային Կորեայի ամառային մայրաքաղաքը», քանի որ այստեղ բազմաթիվ ծովափեր կան:

-
Մանիլա, Ֆիլիպիններ
Մանիլան Ֆիլիպինների երկրորդ ամենամեծ քաղաքն է: Օրական երեք անգամ ճաշելն այստեղ կարժենա ընդհամենը 18 դոլար: Քաղաքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր՝ հին եկեղեցիներ, տաճարներ, վանքեր և թանգարաններ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



