Այս կինը երազում էր մեծ կրծքի մասին ու որոշեց, ինքնուրույն կրծքի մեջ վազելին ներարկելով, մեծացնել այն. արդյունքը ճակատագրական եղավ
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Դարվինի վիրտուալ մրցանակը ամեն տարի շնորհվում է մարդկանց, որոնք մահացել են ամենաանհեթեթ եղանակով:
1.Շեյցարիայի բնակչուհին որոշել էր արևային դիետա ընդունել, այսինքն՝ կյանքի համար անհրաժեշտ սննդարար նյութեր ստանալ Արեգակի ճառագայթների միջոցով: Ի վերջո, կինը մահացավ քաղցից:

2.Նորզելանդուհին օրական խմում էր 10 լիտր կոկա-կոլա, ինչից էլ մահացավ:

3. Պաստորը ուզում էր ցույց տալ, որ մեծ հավատի դեպքում խայթոցը չի կարող մահացու լինել։ Սխալվեց:

4. Երիտասարդի սելֆի անելու ժամանակ քունքին դրած ատրճանակը կրակեց: Վերջինս հեռախոսի կոճակի փոխարեն քաշեց ատրճանակի ձգանը:

5. Ինչ-որ մեկը Պորտլենդում մերկացավ ու սկսեց մարզվել փողոցում, մինչև նրան մեքենան չհարվածեց:

6. Արգենտինուհին մահացավ, երբ փորձում էր ինքնուրույն կրծքի մեջ վազելին ներարկելով մեծացնել կուրծքը:

7.Չինաստանում 2 մարդ զոհվեց ու ևս 4-ը լուրջ վնասվածքներ ստացան՝ փորձելով դուրս բերել բիոզուգարան ընկած 320 դոլարանոց հեռախոսը:

8.Տղամարդը վնասվածք էր ստացել իր մարտական աքաղաղի ճանկերին ամրացված դանակի հարվածներից ու թույլ չէր տալիս բժիշկներին մշակել իր վերքը: Այդպես էլ արյունաքամ եղավ:

9. Պատանին խմել էր մետամֆետամին՝ փորձելով սահմանապահներին ապացուցել, որ դա խնձորի հյութ է:

10. Հուսահատորեն փորձելով նիհարել՝ մի կին կատարել էր ստամոքսի փոքրացում՝ հնդկական ընկույզի չափով: Ի վերջո, կինը չէր դիմացել ու առաջվա պես սնվել էր, ինչի հետևանքով էլ մահացել էր:

11. 17-ամյա եգիպտացին փորձել էր փրկել ջրհորն ընկած աքաղաղին ու արժանացել էր աքաղաղի ճակատագրին: Նրա քույրն ու 2 եղբայրները փորձել էին օգնել, սակայն նույնպես արժանացել էին նրա բախտին: 2 տարեց մարդ նույնպես փորձելով նրանց օգնել՝ հայտնվել էին ջրհորում:

Բոլորն էլ մահացել էին, իսկ աքաղաղը ողջ էր մնացել:



